Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհվածի հայրը Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ԱԱԾ-ում բացատրություն է տվել

21/06/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային անվտանգության ծառայությունում քիչ առաջ ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի, բացատրություն տալը։

Նշենք, որ զոհված զինծառայողի հայրը հրավիրվել էր ԱԱԾ՝ մայիսի 20-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ բացատրություն տալու։


NEWS.am-ի հետ զրույցում Վիգեն Ազատյանն ասել է, որ ավելի քան 4 ժամ տեւած բացատրությունից մանրամասներ չի կարող հայտնել, բայց բոլոր հարցերին մանրամասն պատասխանել է. «Քյարամյանի պահվածքը նման էր ոչ համապատասխան դիրք ունեցող մարդու, փողոցային վիճակներ էր։ Այդ ամենը ներկայացված է մեր միջնորդության մեջ։ Մենք միջնորդել ենք, որ Քյարամյանի դեմ հարուցվի քրեական գործ»։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից արված այսօրվա հայտարարությանը՝ զոհված զինծառայողի հայրն ասաց. «Մենք Քննչական կոմիտեի հայտարարությանը սպասում էինք երեկ, բայց երեւի չեն հասցրել, էսօր են ասում։ Դե հասկացան, որ նահանջը մերը չի»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հայտարարել էին, որ այդ հանդիպման ժամանակ Քյարամյանը իրենց վրա մատ է թափ տվել, վիրավորել է, իրավիճակը լարվել է, միջամտել են Քյարամյանի անվտանգության աշխատակիցները: Ծնողները նաեւ դատախազությանը 5 օր ժամանակ էին տվել, որպեսզի իրենց հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը քննչական կոմիտեից տեղափոխվի ԱԱԾ:

Ուշագրավ է, որ այսօր, երբ լրանում է հնգօրյա ժամկետը քննչական կոմիտեն որոշել է վերջապես հանդես գալ Քյարամյանի հետ միջադեպի առնչությամբ պարզաբանումով: Քննչական կոմիտեն վստահեցրել է, որ այդ միջադեպի ժամանակ քաշքշուք չի եղել, վիրավորանքներ չեն հնչել: Ըստ պարզաբանման՝ հանդիպումը մեկնարկել է Քյարամյանի խոսքով, որին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ծնողներից մեկը բուռն է արձագանքել:Հարազատներից մեկն էլ միջամտել է, ինչից հետո կոմիտեի նախագահը փորձել է պարզել, թե ինչ նպատակ է ունեցել այդ միջամտությունը: Քննչական կոմիտեն սա որակել է որպես ակնհայտ սադրանք զոհվածի հարազատի կողմից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲԻՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Հաջորդ գրառումը

5 ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

07/06/2025
Հաջորդ գրառումը

5 ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական