Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում

17/08/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան ութ ամիս՝ չնայած այն բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը դարձել է համապարփակ՝ բացառությամբ բժշկական նպատակներով մարդկանց տարհանումների: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անհրաժեշտ պարագաների ծայրահեղ պակաս ունի, ինչը քաղաքացիական բնակչության համար կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: ԿԽՄԿ-ի ջանքերը տրածաշրջանում մեծ ազդեցություն են թողնում, ուստի անհրաժեշտ է ապահովել այդ կազմակերպության լիարժեք գործունեությունը մարդասիրական մատակարարումների և բժշկական տարհանումների համար»,- ասաց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը: Նրա պնդմամբ՝ մարդասիրական ապրանքների առաքումը չպետք է քաղաքականացվի որևէ նպատակով:

Անմիջապես պետք է վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, քանի որ կողմերը պարտավորություն են կրում ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը:

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելով քաղաքացիներին ապրանքների մատակարարումը Աղդամով։ Բայցևայնպես, դա չպետք է դիտարկվի որպես տարբերակ՝ չբացելու Լաչինի միջանցքը: Առաջին հերթին, պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգությանը և ապրանքներով ապահովելուն, պետք է խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջև երկխոսությունը: Դա անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ձևավորման համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անցյալ ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ամենօրյա կրակոցներ են եղել: ԵՄ-ի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, դիտարկումներ է անում և հաղորդումներ ուղարկում իրավիճակի վերաբերյալ: Առաքելության նպատակն է նպաստել հակամարտության լուծմանը և վստահություն ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա միջադեպերից ու վերադառնալ երկխոսության: ԵՄ-ն, մաասնավորապես Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն, ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ 2021 թվականից ի վեր: Շառլ Միշելի հյուրընկալությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպման շրջանակում երկու երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1992 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նաև նախապայման է սահմանազատման գործընթացի համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:

Նա կոչ արեց դադարեցնել կոշտ հռետորաբանությունը, ինչն էլ կարող է խաղաղության և հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմք հանդիսանալ։ Պնդեց, որ երկխոսությունը բարեխղճության հիմքով շարունակում է արդիական մնալ: ԵՄ հանձնակատարի կարծիքով՝ անհրաժեշտ է հանձնառու լինել բնակցությունների արդյունքներին և ձգտել փոխադարձ վստահության ձևավորմանը:

«Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղում ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը վնասում է խաղաղության գործընթացին: Խնդիրները պետք է լուծվեն, անհապեղ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ վստահության մթնոոլորտի ձևավորման նպատակով»,- նշեց նա։

Հանձնակատարի հավաստմամբ՝ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն հանձնառու լինել երկու կողմերի միջև երկխոսությունը դյուրացնելու և տևական խաղաղություն ապահովելու հարցում՝ ի շահ և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է․ Արարատ Միրզոյան

Հաջորդ գրառումը

Պանամա, Իտալիա Վրաստան. 1 տոննա Հերոինի գործով ո՞ւմ է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Պանամա, Իտալիա Վրաստան. 1 տոննա Հերոինի գործով ո՞ւմ է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական