Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով. «Փաստ»

29/06/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այն վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին: Բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել: «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով:

«Բոլոր այն փաստերը, որ հավաքել ենք, մասնավորաբար՝ ոստիկանության գործողությունների առումով, վկայում են դրա մասին: Առաջին՝ ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, մինչդեռ համապատասխան օրենքներով դա արգելվում է: Երկրորդ՝ հունիսի 12-ին 17:30-ից սկսած ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, մասնավորապես՝ վերջիններիս ուղղությամբ նետվել են տարբեր իրեր: Երրորդ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել ցույցից և հետո դաժան ծեծի ենթարկվել: Չորրորդ՝ հատուկ միջոցների կիրառումը ցուցարարների նկատմամբ այն դեպքում, երբ ցուցարարներից ոստիկանների նկատմամբ որևէ վտանգ չի եղել, ընդ որում՝ հատուկ միջոցների կիրառումը ոչ միայն տեղի է ունեցել անհարկի, այլև տեղի է ունեցել բոլոր հրահանգների խախտումներով»:

Նախաձեռնությունն առաջարկում է դատախազությանը՝ նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236, 441, 450 հոդվածներով: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հունիսի 12-ին, ցանկացած խելամիտ շրջանակներից դուրս եկած իրադարձություն է: Սա ուղիղ ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավունքների դեմ և կազմակերպված ու հովանավորված է գործող քաղաքական իշխանության կողմից և արվել է ոստիկանության ձեռքերով»:

Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ևս շեշտում է՝ ցուցարարներին անջատելու և նրանց անհատական կամ խմբային ծեծի ենթարկելու գործողությունները, լուսաձայնային նռնակներ նետելը և մյուս գործողությունները Քրեական օրենսգրքով սահմանված նորմերի, «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների, ոստիկանության գործողությունների ուղեցույցի ու կանոնադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի և դրույթների խախտումներ են: «Այս և այլ խախտումների վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը կցել ենք բոլոր տեսանյութերը, որոնք վկայում են մեր կողմից վկայակոչված փաստերի մասին: Ակնկալում ենք, որ քրեական վարույթ կնախաձեռնվի: Արձանագրել ենք նաև, թե ինչպես է ստացվում, որ երբ քաղաքացին շիշ է նետում, նա անմիջապես իդենտիֆիկացվում և ձերբակալվում է, նույնիսկ կալանավորվում, իսկ մարդու կողոսկրերը ջարդող ոստիկանին ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում»,- նշեց Սողոմոնյանը:

Ի դեպ, բավականին ուշագրավ մի իրադարձության մասին: Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերի նմանությունների մասին հարցին, ասել էր՝ «մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Այնուհետև շտկել էր սեփական վրիպակը՝ ոչ թե ցավոք սրտի, այլ բարեբախտաբար, ընդ որում՝ հազար ներողություն խնդրելով: Իշխանական որոշ «փիառչիկներ» ու սատելիտներ վերցրել էին լրագրողների հետ մոտ 12 րոպեանոց զրույցը, «կտրել» այդ հատվածը և տարածել սոցցանցերի իրենց էջերում: «Դժվար է գնահատական տալ մարդու խոսքը մոնտաժված ձևով ներկայացնելուն: Լեզվի սայթաքումը նկատվեց իմ գործընկերների ու լրագրողների կողմից, և անմիջապես ներողություն խնդրեցի: Սա հանրությանը մատուցված մանիպուլյացիոն ապատեղեկատվություն է: Չի հրապարակվում ամբողջ տեսանյութը: 

Մասնագետ չեմ, բայց սա զրպարտություն է: Սա նշանակում է, որ պետական մակարդակով իրականացվում է հանրության մոլորեցում, այն էլ՝ այսպիսի ճղճիմ, փնթի ձևերով ու մեթոդներով: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ է, որ սա ափսոսանք չէ, այլ պարզապես լեզվի սայթաքում: Հունիսի 12- ին ես և իմ ընտանիքը եղել ենք առաջին շարքերում, ինչպես կարող էի ափսոսանք հայտնել: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն էլ սերտորեն կապված են նույն անձի իշխանատենչության հետ. մի դեպքում Փաշինյանը բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ամառը կգործարկեն քարոզչամեքենան. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը արտոնյալ է. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
Մամուլի տեսություն

Պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

30/04/2026
Հաջորդ գրառումը

Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը արտոնյալ է. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական