Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե առիթը լինի, Ջհանգիրյանը, բնական է, չի կանգնելու Վանեցյանի կողքին. Աղազարյան

22/06/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են` որպես ապացույց հրապարակելով իր՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը: Տեղի ունեցածը բուռն ռեակցիա առաջ բերեց, շատերը դատապարտեցին այդ իրողությունը, շատերը դա համարեցին պետության դատավճիռ: Բայց շատերն էլ հարցը տարան տիպիկ «ռազբորկայի» դաշտ, թե՝ Վարդազարյանը «գործ տվող» է, համ էլ «հացի սեղանը հարամեց»:

Մինչդեռ փաստը սա է: Եթե Ջհանգիրյանի ասածները ճիշտ են, ապա նշանակում է, որ Հայաստան կոչվող պետություն իրոք գոյություն չունի. հակառակ դեպքում ԱԱԾ եւ իրավապահ կոչված այլ կառույցներն իրար հերթ չտալով, կնետվեին Նիկոլին կալանավորելու: Եթե Ջհանգիրյանն ինքն իրենից է հորինել, ապա նշված կառույցները պետք էնույն արագությամբ նրան կալանավորեին, թե այս ի՞նչ ես մոգոնել պետության մասին, ա՛յ, վնասարար: Բայց ոչ մեկը կա եւ ոչ էլ՝ մյուսը, այսինքն՝ պետություն չկա:

Ամեն դեպքում, այս մասին «Իրավունքը» որոշեց զրուցել նաեւ ՔՊ–ականների հետ, թեկուզեւ հասկանալու համար, թե երբ Ջհանգիրյանը «անկյուններում» իրեն այդքան ջանքերով պաշտոնի նստեցրած Նիկոլի հասցեին է նման բաներ ասում, ի՞նչ են մտածում նրա հետագա պաշտոնավարման մասին: Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը, հասկանալի է, խոսքը սկսեց «հացի սեղան ըհարամելու» հիշատակված թեզից.

Նախ ասեմ, որ ձայնագրելը հացի սեղանի շուրջ շատ տգեղ բան է: Բայց ավելի նողկալ ի է, որ այդ ձայնագրությունը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ ու փաստորեն հիմա է հրապարակվել, ըստ էության, սա բարոյական առումով ոչ մի տեղ չտեղավորվող բան է: Ինչ վերաբերվում է պարոն Ջհանգիրյանին, ապա նրա ասած շատ մտքերի հետ ես համաձայն եմ, եթե հանենք լեքսիկոնից որոշ նրբությունն եր: Ասում են՝ ինքը վարչապետի դեմ բաներ ա խոսել, ես նման բան չեմ նկատել, որովհետեւ ինքը զրույցի մեջ ընդհանուր գնահատականն եր է տվել, համեմատելով տարբեր գործիչների միմյանց հետ: Այսինքն, պարոն Ջհանգիրյանը Վանեցյանին համեմատում է Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ իր համար նախապատվելի է Վանեցյանը: Բայց, եթե առիթը լինի, բնական է, որ չի գնալու կանգնի Վանեցյանի կողքին։

Այսինքն, այդքան վստա՞հ եք, որ Ջհանգիրյանը թիկունիքից հարված չի հասցնի։

Նախ՝ ես վստահ եմ, որ ինքը այն մարդը չի, որ թիկունքից հարված հասցնի: Երկրորդ, այսօր մեր իշխանության մեջ կառավարումը տեղի է ունենում այնպիսի մեխանիզմներով եւ այնպիսի թափանցիկությամբ, որ որեւէ մեկի մտքով անգամ եթե անցնի մեր թիմին հարված հասցնի, ապա այդ հարվածը հետ է վերադառնալ ու բումերանգի էֆեկտով։

Պարոն Աղազարյան, այս օրերին եւս մեկ սկանդալ պայթեց: Ի՞նչ գնահատական կտաք Ապարանում տեղի ունեցած արյունոտ միջադեպին:

Ապարանում տեղի ունեցածը գողական–կիսագողական բարքերի հետեւանքն է, որից ձերբազատվելուն միտված գործընթաց է գնում։ Կոնկրենտ միջադեպի մեղավորները, անկախ նրանից, թե ով որ դիրքերում է, պետք է պատասխան տան օրենք ի խստությամբ: Այսքանը կարող եմ ասել այդ ողբերգության մասով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, ընկել ճահիճը. կան զոհեր

Հաջորդ գրառումը

Դոլարի ու եվրոյի գները շարունակում են ընկնել

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդություն. Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

05/11/2025
Մամուլի տեսություն

Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. «Հրապարակ»

04/11/2025
Մամուլի տեսություն

Թրամփի որդին Հայաստան կայցելի․«Փաստ»

01/11/2025
Մամուլի տեսություն

Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. «Ժողովուրդ»

01/11/2025
Հաջորդ գրառումը

Դոլարի ու եվրոյի գները շարունակում են ընկնել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական