Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բուլկի Արամը» հետախուզման մեջ շարունակում է փող աշխատել պետության հաշվին. «Հրապարակ»

16/07/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որն արդեն երեք տարի է՝ գտնվում է փախուստի ու հետախուզման մեջ, շարունակում է տնօրինել ժամանակին իր կողմից սեփականաշնորհված «Հայարդնախագծի» շենքը, որը տարիներ շարունակ տրամադրել է պետական որոշ մարմինների, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը։

Այսինքն՝ քրեական հետապնդման եւ հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ, շարունակում է պետության հաշվին գումար ստանալ։ Մենք տեղեկացանք, որ ժամանակին պետությունից սեփականաշնորհված շենքն այս պահին տիրություն է անում Արամ Հարությունյանի եղբայրը, որն անգամ որոշ խնդիրներ է առաջացնում՝ շենքի դիմացի ավտոկայանատեղիում այլ պետական կառույցների աշխատակիցների մեքենաների կայանման հետ կապված։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այժմ այս շենքի հարցում, ում է պատկանում այն եւ ինչ ճակատագիր է ունենալու։ «Էնտեղ սեփականատիրոջ փոփոխություն, որքանով ես տեղյակ եմ, տեղի չի ունեցել։ Էս մասով, եթե չեմ սխալվում, կա նաեւ հարուցված քրեական գործ, այսինքն՝ այստեղ հարցն իրենց է ուղղված, մեր մասով չէ»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

Փորձեցինք ճշտել՝ այսինքն, հիմա Արամ Հարությունյանը շարունակո՞ւմ է տնօրինել այդ շենքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությանն է պատկանում դեռ, բայց կան իրավական գործընթացներ, որոնց վերաբերյալ հիմա չեմ կարող ինֆորմացիա փոխանցել»,- ասաց նա։ Իսկ ինչո՞ւ չկարողացան Արամ Հարությունյանից այդ շենքը հետ վերցնել, որը պետական է եղել, եւ, թվում է, ապօրինի ձեռք բերված գույքերի ցանկում ամենահեշտ ու առաջնակարգը հենց դա պետք է վերցվեր, մինչդեռ, օրինակ, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանից կարողացան վերցնել իր իսկ կառուցած մասնավոր հյուրանոցը՝ «Գոլդեն փելեսը»։

Ավետիսյանը դժվարացավ պատասխանել այս հարցին՝ նշելով, որ դա իրավական բլոկին վերաբերող հարց է։ Առնակ Ավետիսյանին հուշենք, որ ոչ թե իրավական, այլ, ավելի շատ՝ քաղաքական տիրույթում գտնվող հարց է, այսինքն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշումների տիրույթում․ նա է որոշում՝ ում գույքը խլի, ումը թողնի, ումը վերցնի, հետո իր մտերիմներին վաճառի կամ ում թույլ տա՝ կալանավորվելուց ժամեր առաջ լքի երկիրն ու ազատ ապրի օտար ափերում՝ գտնվելով իբրեւ թե հետախուզման մեջ։

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Արամ Հարությունյանին պատկանող շենքի բոլոր վարձակալները շարունակում են օգտագործել այդ գույքը եւ դրա դիմաց վճարել պայմանագրային հիմունքներով սահմանված վարձավճարները, սակայն այդ գումարների վրա իրավապահները կալանք են դրել, եւ հաշվեհամարներից գումարների շարժն արգելված է։ Բայց չի բացառվում, որ վարձակալներից ոմանք նաեւ կանխիկ հարաբերությունների մեջ են սեփականատիրոջ հետ, որն իրավապահների կարգավորման տիրույթից դուրս է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու. Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Մամուլի տեսություն

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

10/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

07/06/2025
Հաջորդ գրառումը

Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու. Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

Տավուշի թեմի Թեմական պատգամավորական ժողովը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների մասին. «Ամենայն խստությամբ դատապարտում ենք...

ԿարդալDetails

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, օգտագործում ու դեն շպրտում

18/06/2025

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական