Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ… Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ «Փաստ»

18/01/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կարծում ենք, ակնհայտ է բոլոր ողջամիտ, դատողունակ անձանց, նույնիսկ այն հայրենակիցներին, որոնք ՀՀԿ կալանավորված փոխնախագահի գործունեության, մեղմ ասած, «երկրպագուների» շարքերում չեն: Բայց հետաքրքիր է, թե լիովին փաշինյանական իշխանության քմահաճույքներով առաջնորդվող ԲԴԽ-ն ինչո՞ւ է ցանկացել ևս մեկ անգամ ապացուցել, որ, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:

Բանն այն է, որ ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում է տարածել, որով հանրությանը բացատրում է, թե… ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Սա տարօրինակ է այնքանով, որ նույն ԲԴԽ-ն, օրինակ՝ հանրային հնչեղություն ստացած բազմաթիվ այլ գործերով նման մեկնաբանություններ, պարզաբանումներ, բացատրություններ, որքան հիշում ենք, չի ներկայացրել: Բայց Արմեն Աշոտյանի «գործի» վերաբերյալ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցն իր պարտքն է համարել հանդես գալ որպես կալանքի որոշում կայացրած դատավորի… պաշտպան: Մի խոսքով, ԲԴԽ պարզաբանումը միանգամայն «նոր խոսք» է Հայաստանում արդարադատություն ասվածի ոչնչացման գործում:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ԲԴԽ պարզաբանման մեջ նշված է, թե՝ «…գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»: Նույն հաջողությամբ ԲԴԽ-ն ու կալանք դակող դատավորները առաջիկայում կարող են նման որոշումները հիմնավորել, օրինակ՝ աստղերի դասավորությամբ, սուրճի գավաթով, վերջապես՝ եղունգ նայելով: Չէ, լո՛ւրջ: Այսպես որ գնաց, Կարեն Անդրեասյանը վաղը, մյուս օրը կարող է «ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու» փորձ գնահատել նաև… դատին ամբաստանյալի մասնակցությունը կամ փաստաբան ունենալը:

Մյուս կողմից՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանության օրոք «արդարադատության» բազմակի ստանդարտները: Այսինքն, քպականները կամ իշխող ռեժիմին ծառայություն մատուցածներն ու մատուցողները կարող են հանցանք գործել, ասենք՝ վրաերթի միջոցով մարդ սպանել ու ազատ շրջել, նրանք, դե, չեն ազդի «ապացույցների հետազոտման վրա», թեկուզ լինեն հենց իրավապահ համակարգի ներկա կամ մի քիչ նախկին աշխատակից, իսկ, այ, ռեժիմի քաղաքական հակառակորդները պետք է կալանավորվեն: Նույնիսկ ՖԲ-ում Փաշինյանի մասին «փիս-փիս» բաներ գրողները:

Ինչևէ, ամեն դեպքում ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է: Կարելի է սպասել ԲԴԽ նոր հայտարարություններին. չէ՞ որ քաղբանտարկյալների պակաս Հայաստանը չունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն Միրզոյանին փակ հանդիպման է հրավիրել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ – 18.01.2024

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

07/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանն ու իր կինը մրցման մեջ են մտել միմյանց հետ, թե ով է ավելի լկտի ու անբարո. «Փաստինֆո»

30/05/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․ «Հրապարակ»

30/05/2025
Մամուլի տեսություն

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից

22/05/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ - 18.01.2024

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական