Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ ընդունած այլ փաստաթղթերում․ Ազատություն

10/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, «Ազատությանն» ասել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում պնդել է՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում։

«Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ», – ասել է նա՝ մատնացույց անելով կոնկրետ փաստաթղթեր։ Օրինակ՝ այն վերապահումները, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացնելիս։

1992 թվականին Գերագույն խորհուրդը 10 վերապահում էր ընդունել։ Դրանցից մեկն, օրինակ, առաջարկել էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հոդվածը վերաշարադրել ու տեքստում ամրագրել նաև ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը։

Ավելի քան 30 տարի առաջ ընդունված այս փաստաթղթից բացի Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար», – ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունը մերժել է այս մասին հարցերին պատասխանելու «Ազատության» խնդրանքը։ Մինչ այդ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռադիոկայանին տված հարցազրույցում չէր հերքել, որ այս թեմաներով քննարկումներ եղել են և դեռ կլինեն:

«Հարցեր են ներկայացրել, որոնք կողմերը համարել են խնդիրներ: Մենք էլ, համապատասխանաբար, նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», – ասել էր նախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաժեշտ «Յարխուշտայով» Ամենայն Հայոց Պարապետին

Հաջորդ գրառումը

Պրոֆեսիոնալները չեն ուզում ՔՊ-ի հետ աշխատել․ հայտնի են ԿԿՀ անդամի թեկնածուները. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Մամուլի տեսություն

Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

18/11/2025
Մամուլի տեսություն

Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը հարթ չի անցել. «Հրապարակ»

15/11/2025
Հաջորդ գրառումը

Պրոֆեսիոնալները չեն ուզում ՔՊ-ի հետ աշխատել․ հայտնի են ԿԿՀ անդամի թեկնածուները. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական