Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգործությունը և լռությունը նոր սպառնալիքների պայմաններ են ստեղծում․ «Փաստ»

10/01/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։
Ու այս անգամ ևս կոպտորեն խախտելով հրադադարի մասին հայտարարությունը՝ ադրբեջանական կողմն օկուպացրեց Բերձորը, Սուսը և Աղավնոն։

Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ օկուպացրին Հայաստանից։ Այս ագրեսիային էլ համարժեք պատասխան չտրվեց, ու Բաքուն անցավ հաջորդ քայլին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատրվակների ներքո փակեցին Լաչինի միջնացքը։ Եթե միջանցքի փակման առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը տեղի կտա ու կբացի դեպի Արցախ տանող կենսական ուղին, ապա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը զուր են։ Եվ Լաչինի միջանցքը փակ է մնում նաև հիմա։ Այսինքն, իրադարձությունների օրինաչափությունը անցած տարվանից չի փոխվել, և դրա արդյունքում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։

Ու այս ֆոնին հատկապես աչք է ծակում ՀՀ իշխանությունների լռությունը, ավելին՝ անտարբերությունը։ Թվում էր, թե իշխանությունները պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեին խնդիրը բարձրաձայնելու և արցախահայության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Բայց տեղի է ունենում հակառակը։ Միայն ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություններ է անում՝ կարծես թե պարզապես փորձելով ապացուցել, որ Լաչինի միջանցքն իսկապես փակ է։

Այնինչ, մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է մեծ միջազգային աղմուկ բարձրացներ և իր ողջ ներուժն օգտագործեր Ադրբեջանի վրա հուժկու ճնշման հասնելու համար։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստերում ընդամենն արձանագրում, թե Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, և հայկական կողմն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն ապահովեն Լաչինի ճանապարհով անխափան հաղորդակցությունը։ Ու վերջ, միայն այդքանը:

7Վերջապես՝ թվում էր, թե ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գային փողոց ու իրենց պահանջները ներկայացնեին իշխանություններին ու միջազգային հանրությանը։ Բայց տարօրինակ կերպով հանրության մի զգալի մասն անտարբեր է։ Թերևս այս հարցում էական դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ շատերը, ուղղակի զոհ գնալով իշխանական մանիպուլ յացիաներին, կարծում են, թե շուտով խաղաղության դարաշրջան է սկսվելու, բացվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները և Հայաստանը զարգանալու է։

Սրան գումարած՝ տարիներ շարունակ հասարակության մեջ ներարկված վտանգավորագույն թեզը, թե Արցախը բեռ է, թե Արցախն է խանգարում Հայաստանի զարգացմանը: Սրա վկայությունն են նաև նիկոլապաշտների որոշ զանգվածի այլանդակ գրառումները սոցցանցերում: Այնինչ, սա ոչ միայն վտանգավորագույն, այլև անհեթեթագույն թեզ է, որովհետև առանց Արցախի էլ ավելի է վտանգվելու Հայաստանի ապագան: Զարմանալի է նաև միջազգային հանրության անգործությունը։ Ճիշտ է՝ հայտնի գործիչներ, պաշտոնյաներ ու կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով են հանդես գալիս, բայց խնդիրը կոչերից այն կողմ չի անցնում։ Չկա Ադրբեջանին պարտավորեցնող որևէ բանաձև կամ որոշում։

Տարօրինակ է ռուսական կողմի պահվածքը։ Ռուս խաղաղապահները ունեն բոլոր իրավունքները Լաչինի ճանապարհը բացելու համար, սակայն ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է կողմերի հետ ճանապարհը բացելու համար։ Բայց այդպես էլ պարզ չէ, թե այդ ինչ բանակցություններ են, քանի որ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան։ Ինչո՞ւ է հապաղում ռուսական կողմը կամ ինչի՞ է սպասում։ Այս թեման կապված է նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ։ Չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես այսօր վարվում է Հայաստանի ու Արցախի հետ, վաղն էլ նույն ձևով վարվելու է Ռուսաստանի հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի միակ հայկական գյուղի եկեղեցու կալվածքը կվերադարձվի հայերին

Հաջորդ գրառումը

Մի քանի երկրների դեսպաններ «բողոքի նոտա» են հղել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Մի քանի երկրների դեսպաններ «բողոքի նոտա» են հղել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական