Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը
__
Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում:
Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝ Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ:
Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:
Դարձյալ հաստատում և ստորագրում ենք՝ հոգևոր ու խիզախ մեր գիտակցությամբ:





