Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։11-ին, մարվել՝ 20:45-ին։ Այրվել են վագոն-տնակի (30 քմ) ներսի փայտե երեսպատումը և գույքը, վագոն-տնակին հարակից կայանած «Nissan» ավտոմեքենայի դիմացի հատվածը:Հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի Է. Օ․-ն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։