Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոցիալական առումով սա խայտառակ վատ օրենք է. ռազմական փորձագետը՝ վճարի դիմաց ժամկետային զինծառայությունից ազատվելու մասին

14/11/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վճարի դիմաց ժամկետային զինծառայությունից ազատվելու վերաբերյալ օրենքի նախագիծը հակասոցիալական է, որովհետև, ըստ էության, հարուստների զավակներն ու թողները հնարավորություն են ստանում գումարի դիմաց խուսափելու զինվորական ծառայությունից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Սոցիալական առումով սա խայտառակ վատ օրենք է, որն ուղղված է սոցիալական համերաշխության դեմ, այն համերաշխության, որ բոլորն, անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից, օրենքի առջև ունեն հավասար պարտավորություններ։ Այս օրենքով հավասարությունը խախտվում է՝ առավել ևս մի պետությունում, որը վերջին տարիներին անընդհատ գտնվում է պատերազմի, թշնամու ներխուժման սպառնալիքների տակ։

Ընդ որում՝ ՀՀ գործող իշխանություններն էլ դրա մասին խոսում են՝ հայտարարելով ցեղասպանության, ցանկացած պահի Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին։ Բայց այս ամենին զուգահեռ՝ իշխանական պատգամավորն առաջ է քաշում մի օրենքի նախագիծ, որով փաստացի հարուստները կարող են չծառայել և իրենց կյանքը չվտանգել»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետը միաժամանակ նկատեց՝ ՀՀ զինված ուժերն ունեն համալրման հետ կապված լուրջ խնդիրներ, հակառակ դեպքում անպատրաստ, աշխատող մարդկանց ուսումնավարժական հավաքների պատրվակով չէին տանի առաջնագիծ՝ առանց պատշաճ նախապատրաստության մարտական հերթապահություն իրականացնելու։

«Այս ամենը հաշվի առնելով՝ վերոնշյալ օրենքը թե՛ ՀՀ պաշտպանվածության, և թե՛ սոցիալական արդարության տեսակետից խիստ խնդրահարույց է։ Առհասարակ, այս օրենքի նախագիծը շատ վատ ուղերձ է, այսինքն՝ փոխանակ խրախուսվի պետության պաշտպանությանը բոլորի մասնակցությունը,  նման խտրական սկզբունք է կիրառվում։

Կրկնում եմ՝ արդեն իսկ օրենքի մակարդակով անհավասար պայմաններ են ստեղծվում ունևոր և չունևոր խավերի միջև։ Ակնհայտ է, որ եթե ունենայինք հայրենանվեր իշխանություն, այլ ոչ թե խամաճիկային բռնապետություն, այս ամենը նույնիսկ աբսուրդ կլիներ քննարկել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր հայկ Սարգսյանի հյատարարությանը, որ Հայաստանում ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով՝ ռազմական փորձագետը նկատեց՝ անթւյլատրելի է նման թվերը բացեիբաց հանրայնացնել։

«Դա պետք է գաղտնի լինի։ Նման թիվ բարձրաձայնելը լրիվ այլ թեմա է»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ըստ օրենքի նախագծի՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են բանակում ծառայել երկու տարի ժամկետով կամ ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության  դիմաց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մենք հիմա չհաղթենք, ապա հաջորդը Եվրոպան և Ամերիկան են. Նեթանյահու

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական