Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սնուփ Դոգի պայմանագրում կետ կա՝ երբ ուզի, թմրանյութ պետք է օգտագործի. ինչպե՞ս են լուծել այս հարցը. «Ժողովուրդ»

15/08/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերոնշյալ անձը, ոչ ավել, ոչ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Սա դեռ ամենը չէր. օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար այն պարագայում, երբ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար, արցախահայերը սովի են մատնված, դե իսկ Մայր Հայաստանում ամեն օր զոհեր կան և՛ սահմանին, և՛ սահմաններից ներս:

Իսկ ո՞վ է Սնուփ Դոգգը. նա ամերիկացի ռեփեր է, երաժշտական պրոդյուսեր և դերասան, որն աչքի է ընկնում թմրամոլության իր քարոզներով ու նաև անթաքույց օգտագործմամբ: Նշենք նաև, որ Սնուփ Դոգգը հիմնել է ընկերություն, որը կարտադրի և կվաճառի մարիխուանա՝ պաշտոնապես գրանցված Leafs By Snoop ապրանքանիշով. այս մասին հայտնում է NME-ն։ Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաև օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով: Իսկ թե երբ «բուժական նպատակը» պետք է բավարարվի, դա ոչ ոք երաշխավորել չի կարող: Ըստ տեղեկությունների՝ Սնուփ Դոգգի միջազգային պայմանագրում կա հստակ կետ, որ նա պետք է օգտագործի թմրանյութ այն պահին, երբ կուզի: Իսկ այդ «երբ կուզի»-ն հիմնականում համերգների թեժ պահերին է լինում՝ որպես գովազդ: «Դոփինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը, որն զբաղվում է համերգի կազմակերպչական հարցերով, «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ինչպես են լուծել այս հարցը, նա թմրանյութ կգտագործի արդյոք բեմի վրա, պատասխանեց.

«Այդ հարցը լուծելու կարիք չի եղել, որովհետև նման հարց էլ չենք ունեցել: Մենք նախքան պայմանագիր կնքելը հարցում ենք արել թե՛ ռայդերը, թե՛ պայմանագիրը, և այնտեղ ոչ մի կետ չի եղել այդ մասին, բայց, այդուհանդերձ, մենք տեղեկացրել ենք, որ մեզ մոտ դա անօրինական է: Պայմանագիրը ստորագրել եմ ես, բոլոր կետերին մանրամասն ծանոթ եմ, քանի որ իրենց հետ քննարկել ենք կետերը և ոչ թե հանել ենք այդ կետը, այլ պարզապես նման կետ չի եղել»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի թմրանյութի վաճառքը հանրապետության տարածքում, թեև իշխանական պատգամավորը ահազանգել է, որ միջին վիճակագրական բոլոր խնջույքներում ՀՀ տարածքում թմրանյութ են օգտագործում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին

Հաջորդ գրառումը

Պետք է օգտագործվեն  բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը. Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հաջորդ գրառումը

Պետք է օգտագործվեն  բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը. Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական