Սանկտ Պետերբուրգ քաղաքում պապիկը թոռնիկին վերցնելու փոխարեն՝ ուրիշ երեխայի է իր հետ տարել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Երեխաներին փոխս գցելու դեպքը տեղի է ունեցել քաղաքի թիվ 27 մանկապարտեզում: Մինչեւ պապիկը, 6-ամյա «թոռնիկի» ձեռը բռնած, տուն է գնացել, երեխայի իրական ծնողները ոստիկանություն ահազանգ են ներկայացրել՝ բողոքելով, որ մանկապարտեզի դաստիարակն ասում է, թե երեխային պապիկը եկել, տարել է: «Այնինչ մենք պապիկ չունենք»,-ոստիկաններին պատմել են օտար պապիկի հետ տուն գնացած երեխայի ծնողները: Ժամեր անց տղամարդը վերադարձել է մանկապարտեզ, վերադարձրել է նաեւ երեխային, իսկ կուժն ու կուլան կոտրվել է դաստիարակի գլխին. մանկապարտեզի տնօրինությունը նրան խիստ նկատողություն է հայտնել։
Ս.Վ.