Հարավկորեական «Sunny Wave Tech» ստարտափը շների համար հեռուստացույց է ատադրել:
«Հեռուստացույցի առանձնահատկությունը գույներն ու կադրերն են: Հեռուստացույցի մեխանիզմն այնպես է աշխատում, որ ֆիլտրում ու առավել վառ է ներկայացնում կապույտ եւ դեղին գույները, որոնք շներն ամենալավն են ընկալում:
Հեռուստացույցում 40 կՀց+ հզորության բարձրախոս (динамик) է տեղադրված, ինչի շնորհիվ չորքոտանիները ձայնն ավելի մաքուր կլսեն»,- գրում են տեղական լրատվամիջոցները:
Հեռուստացույցի էկրանը եւս համապատասխանում է շների չափսերին. բարձրությունը 35 սմ է: Ընկերությունից նշել են, որ առաջիկայում մտադիր են կատուների համար եւս հեռուստացույց թողարկել:
Ս.Վ.