Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը բոլոր սահմաններն անցել է, խաղում է բաց՝ ցինիզմի ամենավերջին աստիճանով. հոգեբանը՝ պայթյունի ֆոնին վարչապետի՝ հեծանիվ վարելու մասին

07/06/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Azg.am-ի զրուցակիցն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

-Տիկի՛ն Նալչաջյան, որպես հոգեբան՝ ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի հզոր պայթյունից ընդամենը ժամեր անց անհոգ հեծանիվ վարել Երևանի փողոցներում. արդյոք սա ադեկվատ պահվածք է։

-Թույլ տվեք՝ մի հարց տամ. իսկ ինքը հիմա կարողանո՞ւմ է քաղաքի փողոցներում ազատ հեծանիվ վարել՝ առանց իրեն պաշտպանող զորքի։ Դա մի տեսակ անհանվատալի է, եթե, իհարկե, Փաշինյանը փողոց դուրս չի գալիս վաղ լուսաբացին, երբ դեռ փողոցներում ոչ ոք չկա։ Այսօրվա պայմաններում նա չի կարող հանգիստ դուրս գալ, Երևանում հեծանիվ վարել։

-Տիկի՛ն Նալչաջյան, մարդկային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի երկրի առաջին դեմքը, որպեսզի Տավուշում թշնամուն միակողմանի զիջումների, Լոռիում գյուղացիներին պատուհասած բնական աղետի ֆոնին կարողանա սպորտային ժամանց կազմակերպել՝ կարծես ոչինչ չի պատահել։ Որքա՞ն կարոև է, որ երկրի ղեկավարն ունակ լինի ապրումակցելու շարքային քաղաքացուն։

-Գիտե՞ք, իմ կարծիքով այս ամենը հատուկ մտածված է, որովհետև շատ խելք պետք չէ, որ մարդը հասկանա՝ նման իրավիճակում իր այդ արարքը վատ կընդունվի, իր հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա։ Կարծում եմ՝ սա միտումնավոր է արվում ։

Հիշո՞ւմ եք՝ ինչպես և ինչ կերպարով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը. ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող առաջնորդի կերպարով։ Բայց դա լավ մտածված ծուղակ էր, որովհետև շարքային քաղաքացիները, հասարակության լայն շրջանակները խորապես համոզված են, որ երկրի ղեկավարի կերպարում հայրականություն կա՝ զավակներին սիրող և նրանց համար ամեն ինչի պատրաստ հոր կերպար։ Սա շատ կարևոր է։

Նիկոլ Փաշինյանը եկավ հենց այդ կերպարով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է արդարություն հաստատի, որ իր բոլոր «զավակները» պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, որ չպետք է լինի մեկը, որը բարիքներից ավելի շատ կօգտվի, քան մյուսները։ Բայց սա, կրկնում եմ, ծուղակ էր։

Եթե ուշադիր վերլուծում ենք, տեսնում ենք, որ իշխանությունը գրավելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այնպիսի բան էր ասում և անում, որ մարդիկ տարակուսում էին՝ «Ո՞նց, այս ի՞նչ է ասում, ի՞նչ է անում»։ Երբ մենք նայում ենք տարիների  դինամիկային, տեսնում ենք, որ նա կամաց-կամաց սկսեց դիմակը հանել, իր դեմքը բացել։

Հիմա հասել ենք մի էտապի,երբ Փաշինյանն ամեն ինչ անում է ոչ միայն բաց և անթաքույց, այլև ամենավերջին աստիճանի իր դեմքը ցույց տալով։ Նա կարծես ասում է. «Հա՛, ես հենց սրան եմ ընդունակ»։

-Տիկի՛ն Նալչաջյան, հիշելով մի քանի այլ իրավիճակ ևս՝կարելի՞ է ասել, որ ՀՀ վարչապետի նման վարքագիծը օրինաչափության նման մի բան է դառնում։ Խոսքը և՛ իր, և՛ իր կնոջ, և իր թիմի մասին է։ Ինչ-որ դժբախտություն, ինչ-որ ողբերգություն, և այդ ֆոնին՝ իրենց խրախճանքները. այս անգամ հեծանիվ վարելն է, նախորդ անգամ՝ քեֆ-ուրախություն։ Իրենք, փաստորեն, ասում են, որ ժողովրդի դժբախտություններն իրենց ուրախությունն են։ Այսինքն՝ երկրի ղեկավարի կերպարի նշույլ անգամ չկա, հայրականության նշույլ անգամ չկա։

Եթե երկրում ինչ-որ բան է պատահում՝ դժբախտ իրադարձություն և այլն, հայրն ի՞նչ պետք է անի. ամեն ինչ թողած՝ նա պետք է զբաղվի դժբախտության աղբյուրը վերացնելով, պետք է տեսնի՝ ինչպե՞ս կարելի է ծագած խնդիրները լուծել։ Բայց Նիկոլ Փաշինյանը լրիվ հակառակն է անում։ Նա այսօր հասել է մի փուլի (և սա իրեն թելադրողներն են ասում, ինքն, իհարկե, ինքնուրույն չի գործում), որ բացահայտ ասում է՝ «Ես սա եմ, դուք այս օրն եք ընկել, ես սկզբից մինչև վերջ արհամարհում եմ ձեզ, ես ձեզ թշնամու ձեռքն եմ տալու»։

-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեմոնստրատիվ կերպով ցույց է տալիս, որ հայրականության զգացմունքներ չի՞ տածում սեփական ժողովրդի նկատմամբ, գոնե իրեն ընտրած քաղաքացիների նկատմամբ։

-Նա շատ ավելի դաժան է հենց իրեն ընտրած մարդկանց նկատմամբ։ Եկեք հիշենք, թե նույն սահմանամերձ գյուղերում մարդիկ ինչ հույսեր էին կապում  նրա հետ, նրա ոտքերի տակ ոչխար էին մատաղ անում, ընտրություններին նրան էին ընտրում, վիճում էին բոլոր նրանց հետ, որոնք այլ բան էին ասում։ Այսինքն՝ Փաշինյանի տեսակի մարդկանց համար բարոյական պարտավորվածածությունները, երախտագիտության զգացումները զրոյական մակարդակում են գտնվում։ Սա է իրականությունը։

Գիտե՞ք, եթե նույնիսկ իրականության մեջ տվյալ անձը շատ չի ցավում մարդկանց հետ տեղի ունեցածի համար, կամ նա ապրումներ առանձնապես չունի, գոնե պետք է հասկանա, որ դեմքը պահել է պետք։ Ինչ-որ նորմեր կան, որոնց հետևել է պետք։ Այստեղ բոլոր սահմաններն անցել են, խաղում են բաց՝ ցինիզմի ամենավերջին աստիճանով։

Իշխանություններն այսօր առաջնահերթ ծիծաղում են այն մարդկանց վրա, որոնք ընտրել են իրենց։ Մենք իշխանությունների կողմից առաջին արհամարհվածքները չենք. առաջին հերթին, կրկնում եմ, նրանք արհամարհում և նվաստացնում են այն փոքրաթիվ մարդկանց, որոնք դեռևս իշխանություններին պաշտպանելու աներևակայելի փաստարկներ են ուզում գտնել։

-Իսկ ինչպիսի՞ն են հակառակ թևի ներկայացուցիչների սպասումները, կամ առհասարկ պետք է ինչ-որ դրական սպասումներ ունենալ այսօրինակ իշխանություններից։

-Ես, որպես հայուհի, ինձ վիրավորված չեմ զգում, որովհետև վաղուց գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ով է։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, իրենից ոչ մի դրական, բարոյական բան չեմ սպասում։ Իսկ այն մյուսներին նա նորից, տեղը տեղին նվաստացնում է։

-Տիկի՛ն Նալչաջյան, ի՞նչ կասեք այն մի քանի տասնյակ քաղաքացիների մասին, որոնք այսօր լուսաբացին Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ էին վարում Երևանի փողոցներում։ Նրանք է՞լ են նույն արժեհամակարգին դավանում, ինչ երկրի առաջին դեմքը։

-Նախ, պետք է կողմնորոշվել՝ ովքեր էին այդ մարդիկ։ Շատ հնարավոր է՝ իրենց թիմակիցներն էին, ՔՊ-ականների բարեկամներ, որոնք այսօր մեծ հնարավորություն ունեն, իրենց իսկ բառերով, մեր պետությունը լափելու և ամեն ինչի պատրաստ են՝ պաշտպանեն Փաշինյանին, որ իրենց քաղցր կյանքը մի քիչ ավելի երկար տևի։ Մեկ այլ տարբերակ՝ մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդկանց բարոյական մակարդակն այնպիսին է, որ կարող են 30 արծաթով ինչ-որ բաներ անել։ Կա նաև այն տեսակը, որի համար երկիրը, հայրենիքն ու ուրիշի կյանքը արժեք չեն, և նրանք շատ հանգիստ կարող են գնալ, երկրի վարչապետի հետ հեծանիվ քշել։

Բայց ես կարծում եմ, որ նրանք հատուկ ընտրված մարդիկ են։ Միշտ կգտնվեն մի բուռ մարդիկ, որոնք կգնան այսպիսի արարքի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, նման բան կարող են անել Լյուբյանկայից. Վահագն Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

Բաքուն սկսել է Ռաշիդ Բեգլարյանի «գործով» կեղծ դատավարությունը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն սկսել է Ռաշիդ Բեգլարյանի «գործով» կեղծ դատավարությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական