Մեծ Բրիտանիայի բնակչուհին իր լյարդի մեծ մասը որդուն է նվիրել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գենտիկական հազվադեպ հիվանդությամբ տառապող տղային բժիշկները մոր լյարդից են փոխպատվաստել։ Այժմ երկուսն էլ ապաքինման փուլում են։
27-ամյա Քոնոր Մեյրիքի մոտ դեռեւս դեռահասության տարիքում լյարդը «շարքից հանող» հիվանդություն է հայտնաբերվել։ Տղամարդու համար 10 տարվա ընթացքում շատ անգամ են փորձել դոնոր գտել, բայց բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, ու լյարդի փոխպատվաստումը տարեցտարի ձգձգվել է։ Ռիսկային որոշման նրա 54-ամյա մայրն է գնացել՝ որդուն տալով իր լյարդի մեծ մասը։
12 ժամ տեւած վիրահատությունն առաջինն է եղել պատմության մեջ, երբ փոխպատվաստումն առողջ մարդու օրգանից են արել։ Մոր լյարդի 64 տոկոսը տղային են տվել։
Ս․Վ․