Հնդկաստանում մոտ 100 մարդ է մահացել մոտ մեկ շաբաթ չդադարող հորդառատ անձրեւների պատճառով։ Այս մասին «The Associated Press» լրատվական գործակալությունն է գրում՝ իր հերթին հղում անելով Հնդկաստանի կառավարությանը։
Չդադարող անձրևը գետերի վարարման պատճառ է դարձել, ինչն էլ սրբել-տարել է ամեն բան՝ ավտոմեքենաներ, ավտոբուսներ, կամուրջներ ու ճանապարհներ։ Ջուրը նաեւ տներին է հասել։
Նշվում է, որ Նյու-Դեյլիյով հոսող Ջամա գետի մակարդակը ռեկորդային բարձրության է հասել՝ 207․71 մետր։ Թեեւ տեղական իշախնություններն ավելի քան 1000 մարդու են տարանել, բայց, ցավոք, մարդկային կորուստներից խուսափել չի հաջողվել։