Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի խումբ արվեստագետներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը

04/08/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Միջնորդության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին.

Հարգելի գլխավոր դատախազ,

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների մոտ: Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը:

Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ՝ ցանկանում ենք ընդգծել, որ մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիր է: Նվագախմբի գործունեությունը և այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի և նախագծերի իրագործման խափանումն ու չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի վարկանիշին միջազգային հանրության շրջանում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը:

  Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր, ՀՀ ազգային հերոս․

 Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

 Ռուբեն Մաթևոսյան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ․

 Հասմիկ Պապյան, օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ․

Ռոբերտ Մլքեյան, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

 Ռուդոլֆ Խառատյան, բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ․

 Գևորգ Հակոբյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

   Հովհաննես Այվազյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

 Սերգեյ Խաչատրյան, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

 Արմեն Հյուսնունց, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հայկ Մելիքյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ․

Հասմիկ Գրիգորյան, օպերային մեներգչուհի.

Լիպարիտ Ավետիսյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ․

 Արմինե Գրիգորյան, դաշնակահար.

 Տիգրան Ցիթողցյան, նկարիչ.

Ռուբեն Մուրադյան, բալետային մենապարող, ՀՀ վաստակավոր արտիս.տ

 Կարեն Շահգալդյան, ջութակահար։


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նեկրոնոմիկա

Հաջորդ գրառումը

Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական