Համացանցում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Մոսկվայի օղակաձև երկաթուղու մեքենավարը միանգամից երկու գնացք վարում՝ հեռավար։
Մեքենավարը փորձը «Ծիծեռնակ» էլեկտրական գնացքների հետ է արել, որոնք նշված վայրից բարեհաջող կերպով կայարան են հասել։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գնացքների մեջ ուղևորներ չեն եղել։ Գնացքների մեքենավարների խցիկում էլ, ապահովության համար, նաև մեկ այլ մեքենավար է եղել, որ անհրաժեշտության դեպքում կարողանար գնացքի երթևեկն իր ձեռքն առնել։
Ս․Վ․