Գյումրի-Երեւան ճանապարհով երթևեկող քաղաքացիներն ահազանգում են, որ Լանջիկ-Մաստարա հատվածում խայտառակ իրավիճակ է։ Տասնյակ մեքենաներ մերկասառույցի պատճառով դուրս են եկել երթևեկելի գոտուց, մարդիկ ժամերով սպասում են, որ ճանապարհը բացվի, ու բացի ոստիկանության աշխատակիցներից, որեւէ մեկը չկա։
Ուղևորներն ակնկալում են, որ Արտակարգ իրավիճակների նախարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի։
Լուսանկարները՝ Փայլակ Ֆահրադյանի