Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում կիսվել է Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած իր վերջին զրույցով, ինչպես նաեւ պահանջել է նրան ազատ արձակել։
Նա գրել է.
Ռուբենի հետ խոսել եմ մոտ երկու ամիս առաջ, նա ինձ ասաց, որ Արցախում է լինելու մինչև վերջ և այնտեղ իրեն երջանիկ է զգում, քանի որ կարող է մարդկանց հույս տալ և օգնել։
Ռուբենի հետ շփվելուց հետո ես միշտ հպարտություն էի զգում, քանի որ նա խոսում էր ապագայի մասին՝ նայելով քսան-երեսուն տարի առաջ, ինչպես պետք է անի իսկական քաղաքական գործիչը։
Մեզ պետք են խելացի մարդիկ, ովքեր մեզ կտանեն իրական ապագա:
Նրա ազատությունը կարևոր է յուրաքանչյուր հայի և մեր ապագայի համար։