Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Այս մասին Azg.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։Նրա հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ եւ կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։Անհետ կորած քաղաքացու մասին որեւէ տեղեկությություն ունենալու դեպքում, խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։