Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված հայերին

03/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած շաբաթ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողն ու տները, երկար ու ծանր ճանապարհից հետո մեծ դժվարությամբ հասան Գորիս։ Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս ավելի քան 15,000 տուփ սնունդ է պատրաստվել և բաժանվել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

WCK-ի թիմը Գորիս է ժամանել սեպտեմբերի 29-ին, որտեղ նրանց սպասում էր ռեստորանային բիզնեսում մեծ փորձ ունեցող, ՀԲԸՄ-ի՝ աշխարհի խոշորագույն հայկական ՀԿ-ի բարեկամ, լիբանանահայ Ալին Կամաքյանը։ ՀԲԸՄ-ն մարդասիրական օգնության մեծ փորձ ունի, որի գործունեությունը սկիզբ է առնում դեռևս Ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից։ Համագործակցելով WCK-ի հետ՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է այս ահռելի մարդասիրական ճգնաժամի հաղթահարման առաջնագծում լինել:

«Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 տեղահանվածների ներհոսքին ի պատասխան՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է սնունդով ապահովել իննամսյա շրջափակումից տուժածներին. շրջափակում, որը Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականության մի մասն էր», – ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ «World Central Kitchen-ի և մեր ընկեր Ալին Կամաքյանի հետ աշխատելը մեր ռեսուրսների, տեղեկացվածության և հասանելիության համատեղման արդյունքն է»:

Կամաքյանը և WCK-ն նախկինում համագործակցել են նաև 2020 թվականի Բեյրութի պայթյունի ժամանակ: Հայտնվելով մարդասիրական օգնության առաջնագծում՝ Կամաքյանը ամիսներ շարունակ սնունդով էր ապահովում աղետի գոտու հարյուրավոր տուժածներին: WCK թիմի հետ անձամբ աշխատելը Կամաքյանին և ՀԲԸՄ-ին հնարավորություն տվեց փորձ ձեռք բերել, թե ինչ է անհրաժեշտ աղետի գոտում սննդի զանգվածային ապահովման համար: Այժմ թիմը գործի է անցել Գորիսում՝ օգնություն ցուցաբերելու բռնի տեղահանվածներին:

Անցյալ շաբաթ՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանության առաջին հաղորդագրություններից մի քանի ժամ անց, Կամաքյանն արդեն Հայաստանում էր՝ Սյունիքում աշխատելու ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցների և կամավորների հետ: Կարճ ժամանակում Գորիսում, Սիսիանում և Իշխանասարում բացվեցին սննդի կետեր: Այնուհետև մեկ այլ կետ բացվեց Վայոց ձորում, որտեղով մեծ թվով տեղահանված մարդիկ են անցնում՝ Գորիսից շարժվելով դեպի այլ մարզեր։ Կիրակի օրվանից մի շարք կետեր են գործում նաև Արարատում, Մասիսում և Երևանում: Գորիսում սնունդ բաժանվում է տեղի հյուրանոցներում, հիվանդանոցներում և դպրոցներում, ինչպես նաև մասնավոր բնակարաններում և տներում, որտեղ մարդկանց ապաստան է տրամադրվել։ 

Բոլոր կետերում սնունդը պատրաստվում է տեղական ռեստորաններում՝ օգտագործելով տեղական ծագման բաղադրիչներ ու բաղադրատոմսեր: Որոշ ռեստորաններ, որոնք ներգրավված են այս աշխատանքներում, պատկանում են ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանավարտներին։

«Տեղահանվածներից շատերը, այդ թվում՝ վատառողջ և ծանր հիվանդ մարդիկ, ստիպված են եղել հապշտապ հավաքել իրենց իրերը ու հետո տասնյակ ժամերով կանգնել խցանված երթևեկության մեջ, որպեսզի հասնեն Հայաստան՝ ապահովություն գտնելու։ Սա միայն վատթարացրել է նրանց հոգեկան տրավման»,- բացատրում է Կամաքյանը: «Մարմնի, մտքի և հոգեբանական ցնցումներ մենք նախկինում տեսել ենք, երբ աղետից տուժածներն ի վիճակի չեն լինում ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Հենց այստեղ է, որ թարմ բաղադրիչներով պատրաստված տաք սնունդը, որը մատուցվում է արժանապատվությամբ և կարեկցանքով, կարող է նրանց համար հույսի առաջին նշանը լինել: Դա նրանց ֆիզիկական և բարոյական ուժ է տալիս իրենց կյանքում նոր, անորոշ էջ սկսելու համար»:

ՀԲԸՄ-ն ստանձնել է այս հսկայական ջանքերի նյութատեխնիկական ապահովումը՝ WCK-ին և Կամաքյանին տրամադրելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, որպեսզի կարողանան օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին: Կամաքյանը վստահ է, որ մարդասիրական օգնության այս հատվածը կենսական նշանակություն ունի այս դժվարին շրջանում:

Սեդրակյանը նաև նշեց. «Մենք գնահատում ենք այն փաստը, որ WCK-ն անմիջապես ճանաչեց այս ճգնաժամի ողբերգական մասշտաբները և պատրաստակամություն հայտնեց երկարաժամկետ անվճար սնունդ տրամադրել տեղահանվածներին՝ ներառյալ հիվանդանոցների հիվանդներին, ովքեր շտապ օգնության կարիք ունեն: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ալին Կամաքյանին՝ իր ջանքերի և մասնագիտական ​​հմտությունների համար, որոնք նրան հնարավորություն են տալիս կազմակերպելու նման հրատապ և բազմակողմանի աշխատանք: Նրա ներկայությունն այստեղ՝ Հայաստանում, այս ծանր ժամանակաշրջանում և՛ հուսադրող, և՛ ոգեշնչող է բոլորի համար»:

Արցախի մեր հայրենակիցների համար նվիրատվություններ կարող եք կատարել ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամի միջոցով՝ agbu.org/global-relief։ 
 

Մամլո հաղորդագրությունն անգլերենով ներբեռնե՛ք այստեղ, արևմտահայերենով՝ այստեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կատրին Կոլոննան Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ տեսակցել է ԼՂ-ում պшյթյnւնից տուժածներին. 4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա

Հաջորդ գրառումը

Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին ադրբեջանցիներն առևանգել են

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին ադրբեջանցիներն առևանգել են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական