«Bloomberg» պարբերականը հրապարակել է 2023-ի ամենահարուստ ընտանիքների անունները: Առաջին հորիզոնականում է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Նախայան դինաստիան, որի կարողությունը գնահատվում է 305 մլրդ դոլար: Այս ընտանիքի ներկայացուցիչը՝ Մուհամեդ իբն Նախայան, 2022-ի մայիսին դարձել է ԱՄԷ նախագահ:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում է «Walmart» առեւտրային ցանցի հիմնադիր Ուոլթոն ընտանիքը: Անցնող տարում Սեմ Ուոլթոնի՝ ընկերության հիմնադրի, ժառանգների ունեցվածքը հասել է 35 մլրդի: Նախորդ 4 տարիներին, ի դեպ, Ուոլթոններն է գլխավորել «Bloomberg»-ի կազմած աղյուսակը:
Ցանկում տեղ են գտել նաեւ ֆրանսիական «Hermès и Chanel» նորաձեւության տան, սննդամթերք արտադրող «Mars» կազմակերպության եւ նավթաքիմիական «Koch Industrues» ընկերության սեփականատերերի ընտանիքները:
Պարբերականը գրում է, որ անցնող 12 ամսվաում աշխարհի հարուստ ընտանիքների կարողությունը, միասին վերցրած, աճել է 1.5 տրիլիոն դոլարով:
Ս.Վ.