Ընդհուպ` տարիներ անց
Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ կապիկների որոշ տեսակներ ցեղակիցներին կարող են ճանաչել ընդհուպ մի քանի տարի անց: Հետազոտության մասին գիտական հոդված է տպագրել «Proceedings of the National Academy of Sciences» ամսագիրը:
Գիտափորձը մասնագետներն արել են 26 շիմպանզեների հետ, որ ցեղակիցներից կամ «ծանոթներից» տարիներ առաջ են առանձնացված կամ «բաժանված» եղել։
Առանձնացված սենյակներում կենդանիներին ցույց են տվել երկու տարբեր կապիկի նկար՝ նույն էկրանի վրա: Լուսանկարներից մեկում կապիկների նախկին «ծանոթն» է եղել, մյուսում՝ անծանոթ ուրիշ մեկը: Պարզվել է՝ կենդանիներն ուշադրությամբ նախ «ծանոթին» են ֆիքսում, հետո միայն՝մոտ 4 վայրկյան անց, նայում երկրորդ կապիկին:
Նման գիտափորձի շնորհիվ՝ գիտնականներին հաջողվել է բացահայտել, որ չորքոտանիները կարող են հիշել ու ճանաչել ցեղակիցներին կամ «ծանոթներին»:
Ս.Վ.