Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծանր կացությունը աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից. Արշակ Սրբազան. MediaHub.am

12/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը՝ դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Եվ երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է  և աջակից: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:

– Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի  շուրջ ստեղծված իրավիճակը և որքանով այն հաղթահարելու հարցում կարող է դերակատարում ունենալ եկեղեցին:

-Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ ճգնաժամային է: Ժամանակագրական լայն կտրվածքով Եկեղեցու դերակատարությունը ազգային կյանքում արտացոլված է մեր պատմության մեջ, որը ներառում է ինչպես պայքար նվաճողների, այնպես էլ ինքնությունը խարխլող ներքին թշնամիների դեմ:
Այսօր ևս եկեղեցին չի շեղվել իր գործունեության այս ուղեծրից:

-Եկեղեցին անջատ է քաղաքականությունից, բայց, այդուհանդերձ, հեղինակությունը մեծ է և այդ պատճառով է, որ շատերը եկեղեցուն  մեղադրում են, որ երկրի համար այս ծանր օրերին պասիվ կեցվածք ունի:  Դուք համաձա՞յն եք, որ պասիվ է հոգևոր դասը և եթե ոչ, ապա ինչո՞ւ հանրության համար տեսանելի չէ դա: 

-Նախ, ճիշտ ձևակերպումն այն է, որ ոչ թե եկեղեցին է անջատ քաղաքականությունից, այլ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից: Այլ հարց է, որ եկեղեցին երբեք իշխանության հասնելու համար քաղաքականությամբ չի զբաղվում, ինչը գերազանցապես ներեկեղեցական դիրքորոշման արդյունքն է:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, զուտ պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական գործընթացներ, քանի որ դրանց մեջ ուղղակի շոշափվում է մեր գոյության խնդիրը:

Ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ հոգևոր դասի պասիվության կամ ակտիվության վերաբերյալ, որովհետև հանրության համար տեսանելիությունը բավական պայմանականություններ ունի: Հոգևոր դասը անում է ինչ կարող է:

– Վեհափառ Հայրապետը նախաձեռնել էր ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպումների ձևաչափ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ ու արդյունավետ չեղավ: Ո՞րն էր պատճառը:

-Նախագահների հետ հանդիպումները տակավին ավարտված չեն և պետք չէ վաղաժամ գնահատականներ տալ:

– Հայաստանն ու Արցախը հայտնվել են գոյաբանական սպառնալիքների առջև: Իրավիճակը ավելի քան լուրջ է. ըստ շրջանառվող լուրերի, այսպես կոչված խաղաղության պայմանագրում Արցախի հայությունն անվանվում է էթնիկ բնակչություն ու ազգային փոքրամասնություն, որոշ ՔՊ-ականններ անգամ համեմատում են թալիշների հետ: Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը, ինքնությունը պահելու միջոց, ի՞նչ պետք է անել:

-Ասեկոսեների շրջապտույտի մեջ չհայտնվելու համար, զերծ կմնամ շրջանառվող տարբեր լուրեր մեկնաբանելուց, քանի դեռ պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ չի դրվել:

Պետության պահպանության մանդատը պատկանում է իշխանություններին: Ժողովուրդը նրանց է ընտրել և վստահել է երկրի պահպանությունը և անվտանգությունը. մեր խնդիրների հասցեատերը իշխանություններն են: Եթե ի վիճակի չեն պահպանել, պետք է քաջություն դրսևորեն և իրենց տեղը զիջեն այնպիսի ուժերի, որոնք ի վիճակի կլինեն պետությունը պահպանել:

Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությունը, անդառնալի կորուստները ու ձախողումները աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից, առավել ևս որևէ մխիթարություն չի բերում ժողովրդին:

Իշխող ուժի պատգամավորների կողմից Արցախի հայությանը թալիշների հետ համեմատելու փաստը մեզ հայտնի չէ:

Իրավիճակից դուրս գալու ելքը մատնանշելու համար, նախ և առաջ պետք է տիրապետել գործընթացների ամբողջական պատկերին և տեղյակ լինել այն նպատակներին, որ հետապնդում է պատասխանատու ուժը: Հակառակ դեպքում, ստիպված պիտի լինենք մեր դատողությունները կառուցել ենթադրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, միանշանակ է, որ պետք է ազգային առողջ ուժերի համախմբում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:

-2018-ից հետո իշխանության ու եկեղեցու միջև, մեղմ ասած, խորը անհամաձայնություն է։ Բայց գուցե սա այն պահն է, որ համագործակցելը կարևոր է և պետք է փորձել ձեռք մեկնել։

– Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Համագործակցության նպատակը եղել է պետության ամրապնդումը և զորացումը:

Երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է  և աջակից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհետ կորածի հարազատից 5 միլիոն դրամ է պահանջել՝ իբր գերությունից ազատելու համար

Հաջորդ գրառումը

Փաշինյանն Աստանա է մեկնում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն Աստանա է մեկնում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում... Եթե հայկական կողմն է պահանջել հանձնել թշնամուն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական