Երևանի փողոցներում, այգիներում և պուրակներում շուտով կտնկվեն եզակի ծառեր ու թփեր, որոնք երբեք մայրաքաղաքում չեն եղել. այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Կազմակերպությունը հայտնում է, որ սահմանվել են հստակ չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ և ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, փակ արմատային համակարգով:
Կազմակերպությունը կոչ է անում տնտեսվարողներին արձագանքել։