Բրյուսելում Շվեդիայի հավաքականի երկու երկրպագուների սպանության մեջ կասկածվողին 12 ժամ տեւած որոնումներից հետո գտել են ու գնդակահարել։
Ամբողջ գիշեր չի հաջողվել նրան բռնել, քաղաքում մտցվել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր ռեժիմ, իսկ սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է ենթադրյալ մարդասպանը զենքը ձեռքին սկուտերով շրջում քաղաքում։
Սակայն 12 ժամ տեւած որոնումներից հետո բելգիական ոստիկանությունը հայտնաբերել եւ գնդակահարել է կասկածյալին. հայտնում է Reuters-ը։ Ըստ AFP-ի՝ 45-ամյա Աբդեսալեն , իրեն անվանում է ԴԱԻՇ-ի անդամ և պնդում, որ սպանել է «անհավատներին»։
Բելգիա-Շվեդիա խաղից առաջ տղամարդը կրակել է երկու շվեդների վրա։