Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ` Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան։
Մայր աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին. Հայտարարեց Սրբազանը՝ երեկվա երթի ժամանակ։
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության, մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,- ասաց նա։
Դիմելով իր շուրջ հավաքված մարդկանց, որոնք վանկարկում էին` «սրբազան, սրբազան», Գալստանյանը խնդրեց, որ դադարեցնեն վանկարկումները ու մեկ մարդու հետ չկապեն ոչ մի բան։
«Սխալվել ենք, դրա համար էլ այս օրն ենք ընկել։ Ժողովուրդ ջան, սրբազանն էլ եք դուք, հոգին էլ դուք, կյանքն էլ դուք, գիտակցությունն էլ եք դուք, ես ձեզ չեմ ասելու, որ ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա-ամենա-ամենան եք»,–դիմելով երթին միացած մարդկանց՝ ասաց Սրբազանը։