Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դումանյանը հրահանգել է պայմանագիր չկնքել դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ. ԵՊՀ-ում սպառնում են ազատ մտածող դասախոսներին զրկել դասաժամերից

03/09/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ-ում ազատ խոսքի եւ արտահայտած տեսակետների համար երկարամյա դասախոսներին սպառնում են զրկել դասաժամերից: Հրանհանգը ԿԳՄՍ նախարար Դումանյանինն է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ահազանգել է բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը, նշելով, որ այս իշխանության համար ամենավտանգավորը իրապես գրագետ եւ կիրթ մարդիկ են։

Սերժ Սրապիոնյանի խոսքով, նախկինում չի եղել որեւէ դեպք, երբ կարծիքի համար իրեն հալածանքների ենթարկեն:

«Կանչել են իմ դեկանին եւ ամբիոնի վարիչին ու հանձնարարել են, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվի, ասել են՝ անձամբ խոսեք հետը, որ այլեւս չխոսի, մեր անունը չտա, չքննադատի։ Նախարարը անձամբ է հանձնարարել, որ ինձ հետ պայմանագիր չկնքեն եւ այդ նախարարն այն նախարարն է, որը հայերեն երկու բառ հոդաբաշխ կապակցել չգիտի, թո՛ղ նա ասի, թե այս 2 տարում ի՞նչ բան է արել, բացի քանդելուց։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը ինձ չի թելադրել , թե ես ինչ խոսեմ, հիմա մարդիկ թելադրում են եւ ինձ սպառնում՝ զրկել աշխատանքից, որը ընդամենը քառորդ դրույք աշխատանք է»,-մանրամասնել է Սրապիոնյանը։

Դոցենտի հետ, ի վերջո, պայմանագիր կնքվել է՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի դիմադրության արդյունքում, որոնք նշել են, որ բուհում Սրապիոնյանի փոխերն այլ մասնագետ չկա տվյալ շրջանը դասավանդելու համար։ Դումանյանը սպառնացել է՝ թող չխոսի, անուններ չտա։ Սերժ Սրապիոնյանի խոսքով, սա նշանակում է, որ ցանկացած պահի իշխանության թելադրանքով կարող են խզել պայմանագիրը, որովհետեւ բուհի հոգաբարձուների խոչհուրդն այդ հնարավորությունն ստեղծել է։ Սերժ Սրապիոնյանը շեշտեց՝ չի լռելու: Որպես մտավորական տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում: «Որեւէ մեկը ինձ հալածանքների չի ենթարկել դրա համար, թող չկարծեն, թե հիմա կարող են լռեցնել։ Ես ասում են այն, ինչ մտածում եմ՝ բանակը քանդեցին, հիմա էլ բուհերն են քանդում։ Ալիեւի թելադրելը, թե ինչ բանակ ունենանք եւ ինչ թվով, վկայում է այդ մասին։ Մարդը, որը կարծում է, որ իր սահմաններին իր զինվորը չպետք է պաշտպանի, այլ օտարները, քանդում է բանակը: Ես մտահոգ մտավորական եմ, որի աչքի առաջ քանդվում է պետությունը»,-ասել է նա:

Սրապիոնյանը նկատել է՝ պետհամալսարանում ինքն աշխատել է գործող ռեկտորի տարիքի չափ, 48 տարիների ընթացքում իր վարկանիշը ուսանողների շրջանում ամենաբարձրերից է եղել: «Այդ քառասուն քանի հազար դրամը ես հաճույքով կնվիրեմ ռեկտորին, որ իր տուրնեների համար հանկարծ նեղություն չքաշի։ Մի քանի ամիս է՝ ռեկտոր է, արդեն մի քանի անհասկանալի գործուղում է գնացել՝ մսխելով համալսարանի բյուջեն»:

Սրապիոնյանն անդրադարձավ նաեւ պետական բուհերը Աշտարակ տեղափոխելու գաղափարին ու հարցադրում հնչերչեց, թե ո՞վ սարքեց այդ հոգեվարքը բուհերի համար, ի՞նչ է արել Փաշինյանը, որպեսզի բուհերը հոգեվարքի մեջ չհայտնվեն։ Սրապիոնյանը համոզված է՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանից մինչեւ գործող նախարար Դումանյանը, իրականում համակարգը քանդողներն են։ «Բուհերի ռեկտորներին, տնօրեններին փոխեցին, դրեցին կիսագրագետ, անկամ մարդկանց եւ ամբողջ կրթական համակարգը փլուզվեց։ Այսօր էլ, ասենք, Էդգար Ղազարյանը ժամ չունի տնտեսագիտական համալսարանում, որովհետեւ նրանից սարսափում են», – եզրափակել է ԵՊՀ դոցենտը:

Նկատենք, որ բուհերը քաղաքականացնելու մեջ նախկիններին շարունակ մեղադրող Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո ամեն բան արեց կրթական համակարգն իր վերահսկողության տակ պահելու համար: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի, իսկ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին էլ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգեցին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իջևանի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. 3 հոգու վիճակը ծանր է

Հաջորդ գրառումը

ՌԴ N զորամասի ծառայողը BMW-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ N զորամասի ծառայողը BMW-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական