Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դա սուտ է, կեղծիք, «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր  կիստ չի թողել. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ

28/03/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Հանրայինի հեռուստաընկերության եթերում Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը խոսեց սփյուռքի միջոցներով կառուցված շենքերից: Ռուբեն Մխիթարյանը հարց ուղղեց ՔՊ-ական թեկնածուին, թե՝ այդ դեպքում սփյուռքի հետ ինչու՞ խզեցիք կապերը: Սարիկ Մինասյանն ասաց, որ ժամանակ՝ Քոչարյանի օրոք գոյություն ուներ «Լինսի» հիմնադրամ, եւ, իբր, այդ մարդիկ տեսնելով, որ Գյումրու շենքերի չորրորդ հարկերը անհետանում են,  հիմնադրամի փողերը՝ 150 մլն դոլարը տարան Ամերիկա: Ռուբեն Մխիթարյանի՝ փաստեր ներկայացնելու պահանջին ի պատաասխան  Մինասյանը վկայակոչեց Գյումրու երեք հարկանի շենքերը:

HayPress.am-ը այս հայտարարության առընչությամբ հարցեր ուղղեց «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ եւ գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյանին, ով  Քըրք Քըրքորյանի ամենավստահելի մարդն էր Հայաստանում:

— Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթցքում նորից հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց եւ փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

— Ես երեկ լսեցի, որ Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր  կիստ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք եւ նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծքիներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա Շատ տգեղ բան է: Ուզու՞մ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: Ուզու՞մ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել եւ մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով: Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր եւ նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաեւ ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

— Ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ Քըրքորյանը որոշեց Հայաստանում իրականացնել նման մեծ ծրագրեր:

— 1999թ-ին ես եւ Քըրքորյանը եկանք Հայաստան եկանք եւ հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Քըրքորյանը իր կյանքում առաջին անգամ էր Հայաստաում եւ այստեղ ոչ ոքի չէր ճանաչում,  ինձ էր հարցնում որեւէ մարդու մասին կարծիք: Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց իր սրտում գիտեր, որ հայ է: Հայրենասիրությունից դրդված ցանկացավ օգնել Հայաստանին: Քըրքորյանը ինքը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ Հարութ Սասունյանը Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկում, իսկ այլ բաների կարիք կա՞, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց՝ այո, 100 մլն դոլարի կարիք ունենք՝ Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահմանը ճանապարհ կառուցելու համար: Այդպես սկսվեց խոսակցությունը: Այդ 100 մլն ծրագիրը տարբեր պատճառներով փոխվեց, դարձավ 242 մլն դոլարի ծրագիր: Ես վերահսկում էի այդ ծրագրերը: 59 անգամ եկել եմ Հայաստան: Այդտեղ  գասենյակ ունեի: Այդտեղ պատասխանատուներ ունեինք: Ամեն ինչը մենք վերահսկում էինք եւ ամեն ինչից տեղյակ էինք: Բարեհաջող իրականացրեցինք ճանապարհաշինություն, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, կառուցում, թանգարանների վերանորոգում: Ունեինք նաեւ աղետի գոտու մի քանի հազար բնակելի շենքերի կառուցման ծրագիր, 20 մլն դոլարի բիզնես վարկերի ծրագիր: Այդ բոլոր աշխատանքները մենք ամբողջությամբ ավարտել ենք: Մենք անծանոթ երկրում չէինք անում այդ ծարգրերը, ամեն ինչ իմանում էինք, ամեն ինչը խիստ վերահսկողության տակ էր: Մենք երբեք ոչ մեկին առիթ չենք տվել, որ մեզանից գողանան, գործը որակով չանեն: Ոչ ոք որեւէ գումար չի յուրացրել: Երբ իմ մոտ  որեւէ մեկը ասում է,  թե իբր Քըրքորյանը նեղացել է, ծրագիրը հանել է Հայաստանից, ես այդ մարդուն հարցնում եմ՝ որտեղի՞ց իմացար, Քըրքորյանն ի՞նքն է ասել, որ նեղացել է: Ասում են՝ լսել եմ սրանից, նրանից; Մարդիկ ամեն սուտ խոսում են պատերի տակ, փողոցում:

Հիշու՞մ եք, այն կեղծ նամակը, որն, իբր, Քըրքորյանն էր գրել, եւ տարածում էին ֆեյսբուքում: Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծէ, դա Քըրքորյանի ստորագրությունը չէ: Նամակը գրված է հայերեն: Մինչդեռ Քըրքորյանը հայերեն չգիտեր: Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, դա ես էի գրում, ինքը ստորագրում էր: Այդ կեղծ նամակը հորինվեց Քոչարյանի ընդդիմադիրների կողմից: Եթե ուզում եք, Քոչարյանին քննադատեք, բայց քննադատեք այնպիսի բաների համար, որոնք արվել են եւ սխալ են: Հիմնավոր հարցերում քննադատեք: Բայց, հորինում եք ստեր, կեղծիքիներ եւ առանց ամաչելու տարածում դրանք:

Շարունակելի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն

Հաջորդ գրառումը

Քպ-ականներն ինձ վարկաբեկող պաստառներ են տարածում. Կարեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Քպ-ականներն ինձ վարկաբեկող պաստառներ են տարածում. Կարեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական