Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գայթակղությա՞ն, թե փաստերի պարտադրանքով փորձում են շատերին հիասթափեցնել մեր ժողովրդից, փորձում են ծայրահեղությունների գիրկը գցել. Սերժ Սարգսյան

16/07/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:

Ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.

Կարծում եմ, որ շատ կարևոր է ավանդույթի շարունակությունը: Իմ խորին համոզմամբ, ստեղծող, ստեղծագործող, պայքարող մարդիկ` իրական պայքարողները, իրական ստեղծագործողները, երբեք դա չեն անում այն ակնկալիքով, որ երբևէ իրենք մրցանակ ստանան կամ էլ իրենց գործն ի ցույց կդրվի ուրիշներին: Նրանք դա անում են իրենց հոգու կանչով և, ցավոք սրտի, շատ հաճախ անում են նաև անձնազոհության գնով:

Այսօր ունեցանք այդպիսի օրինակ՝ Արմեն Գրիգորյանը. ես տեղյակ եմ իր անմիջական փաստաբաններից, որ կատեգորիկ հրաժարվում էր դիմել այս իշխանություններին, որպեսզի առողջական վիճակով պայմանավորված՝ փոխվի իր խափանման միջոցը: Այո, ուներ որոշակի առողջական պրոբլեմներ, բայց պետք է նաև փաստեմ, որ այդ առողջական պրոբլեմները չեն հանդիսացել այսօրվա իր հավերժություն գնալու պատճառը: Մասնագետների առաջին արձագանքներն էին, որ նա մահացել է սրտի կաթվածից, ինչպես ասում են՝ обширный инфаркт-ից: Նա երբեք սրտի համար որևէ բժշկի չէր դիմել:

Ես  բազմաթիվ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել և արձանագրել եմ, որ այս մրցանակաբաշխությունը նպատակ ուներ ի հայտ բերել, ի ցույց դնել հանրությանը այն աշխատանքները, այն ավանդը, որ ունեցել են մարդիկ մեր ազգային արժեքները պահելու, պահպանելու և ավելացնելու գործում: Բայց ես տեսնում եմ, որ մրցանակակիրների մեջ  նաև կան մարդիկ, ովքեր զբաղված են այն մարտահրավերներով, որ ունեն մեր ազգային արժեքները, և պայքարում են դրա ուղղությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, եթե նայենք մեր շուրջը և տեսնենք, թե ինչ է կատարվում:

Ես վստահ եմ, որ սա ժամանակավոր երևույթ է մեր ազգի, մեր հասարակության կյանքում: Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ են եղել այսպիսի իրավիճակներ՝ այնքան, որ նույնիսկ շատերին, չգիտեմ ասեմ՝ գայթակղությա՞ն, թե՞ փաստերի պարտադրանքով փորձում են հիասթափեցնել մեր ժողովրդից, փորձում են տարբեր-տարբեր ծայրահեղությունների գիրկը գցել:

Ես չգիտեմ մի ժողովուրդ, որ առանց պետականության երկար ժամանակ դիմացել է: Երևի մենք եզակիներից ենք:

Այո, կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց, որպես ժողովուրդ, նրանք չեն կարող լիարժեք համարել, որ իրենց ազգային առաջնահերթություններն իրականացվում են:

Պետությունը նրա համար է, որպեսզի այդ առաջնահերթություններն իրականացնի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար:

Ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ արժանի գործեր այս լսարանում ներկայացված չեն, բայց միևնույն ժամանակ, ես շատ լավ հասկանում եմ, որ մի միջոցառումով կամ մի մրցանակաբաշխությամբ անհնար է ամբողջն ընդգրկել, և այս առումով, իհարկե, իմ ցանկությունն է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որպեսզի այն լինի հավերժ, անցկացվի ամեն տարի, և որպեսզի մենք կարողանանք մեր ուժերի  ներածին չափով խրախուսել և այդպիսով մեր շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հաջորդ գրառումը

    Նիկո՛լ, քո իշխանության օրոք սա արդեն 25-26-րդ մահն է. Վոլոդյա Հովհաննիսյանն ազգային շահերից հանդես եկող անձանց խորհուրդ է տալիս զգույշ լինել, ամեն տեղ չուտել, չխմել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից

14/05/2025
Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հաջորդ գրառումը

    Նիկո՛լ, քո իշխանության օրոք սա արդեն 25-26-րդ մահն է. Վոլոդյա Հովհաննիսյանն ազգային շահերից հանդես եկող անձանց խորհուրդ է տալիս զգույշ լինել, ամեն տեղ չուտել, չխմել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել

15/05/2025

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու...

ԿարդալDetails

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական