Շաքարի պարունակությամբ գազավորված ըմպելիքները բարձրացնում են ցեռոզի ու լյարդի այլ հիվանդությունների հավանականությունը։ «Ամերիկյան բժշկակական ասոցացիա» ամսագրում տպագրված հոդվածը պատմում է այն մասին, որ գիտնականներն ավելի քան 20 տարի հետազոտել են մոտ 100 հազար մարդու ու պարզել՝ գազավորված ըմպելիքներն իրական չարիք են մարդկության համար։
1993-ին սկսված ու 2020-ին ավարտված հետազոտությանը (27 տարի) մասնակցել է 98 հազար 786 կին։ Թիրախային տարիքը 50-79-ն է եղել։ Նրանք ամեն օր խմել են գազավորված կամ չգազավորված տարբեր համերի շաքար պարունակող հյութեր։
Պարզվել է, որ ամեն օր շաքար պարունակող գազավորված հեղուկ օգտագործող կանանց 85 տոկոսը որոշակի տարիքից հետո լյարդի քաղցկեղ է ունեցել։ Իսկ այն կանայք, որ գազավորված ըմպելիք բավական քիչ են օգտագործել (երեք ամիսը մեկ) նման խնդրի չեն բախվել։
Ս․Վ․