Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրատիսլավայում ի պաշտպանություն Արցախի ցույց է կազմակերպվել

06/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հայկական խաչքարերի դիմաց տեղի ունեցավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայկական համայնքի միացյալ բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Արցախի։ Ցույցը բացեց ԵՀՄՖ և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որը հանգամանորեն ներկայացրեց 2022 թ․ վերջին սկսված Արցախի շրջափակման իրական պատմությունը, որն ավարտվեց արցախցիների ցեղասպանությամբ և տեղահանմամբ, Արցախի ազգային հերոսների՝ նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ներքին գործերի նախկին նախարար Լևոն Մնացականյանի և այլոց ձերբակալմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների և մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի դեմ կատարված բռնությունների շուրջ։

Բողոք-ցույցի մասնակիցներն ընդունեցին որոշում՝ առաջարկել Արցախի ղեկավարությանը անհապաղ ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն Հայաստանում։ ՄԱԿ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ մենք ունակ ենք միջնորդելու, որ այդ կառավարությունը ստանա ՄԱԿ-ի պաշտոնական գրանցում։

Ելույթ ունեցան Եվրոպայում հայտնի աշխարհաքաղաքական գործիչներ, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնագորսկին, ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, նախագահության թեկնածու, նախկին փոխվարչապետ, արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, ՄԱԿ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Դեզիդեր Շտեֆունկոն և այլք։

Որոշվեց ստեղծել Արցախի ազգային հերոսների և երեք նախագահների պաշտպանության կոմիտե, որը կզբաղվի նրանց ազատ արձակման խնդիրներով։ Այնուհետև ելույթ ունեցան Սլովակիայի բարեգործական հիմնադրամի նախագահները, որոնք հայտարարեցին դրամահավաքի մեկնարկի մասին՝ արցախահայերին հրատապ առաջին անհրաժեշտության իրերով օգնության հասնելու համար։ Դոկտոր Գրիգորյանը ներկայացրեց, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումն ակտիվ աշխատում է Արցախի ղեկավարության հետ՝ տարբեր մակարդակների վրա, նաև կազմակերպում է արցախցիներին օգնության հասնելու ցանկություն ունեցող տարբեր հիմնադրամների հետ կոորդինացման աշխատանքներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Հաջորդ գրառումը

Ֆիասկո՝ Գրանադայում. իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆիասկո՝ Գրանադայում. իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական