Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուհերի թափուր տեղերը հետևանք են դիմորդների շատ ցածր գիտելիքների և ընդունելության քննությունների մեխանիզմի. Ատոմ Մխիթարյան

19/07/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մտահոգիչ է համարում, որ 2024/2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։

Ստեղծված պատկերը նա երկու գործոնով է պայմանավորում։

«Այստեղ երկու հիմնական պատճառ եմ տեսնում։ Առաջինը մեր դիմորդների շատ ցածր գիտելիքներն են։ Սա գալիս է հանրակրթության ոլորտում անընդհատ կատարվող «բարեփոխումներից», որոնք բացասաբար են ազդում նոր սերնդի կրթության մակարդակի վրա, այսինքն՝ կրթության որակն էապես ընկել է։ Եվ չնայած լավագույն շրջանավարտներն են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, այնուամենայնիվ ստացվում է, որ նույնիսկ այդ լավագույնների զգալի մասը չի կարողանում անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել և ընդունվել բուհ»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը։

Բուհերի վճարովի և անվճար տեղերի՝ թափուր մնալու երկրորդ պատճառ Ատոմ Մխիթարյանը նշեց ընդունելության քննությունների մեխանիզմը։

«Այդ մեխանիզմը վերջին շրջանում փոխվեց և անընդհատ բերեց վատ հետևանքների։ Խնդիրը հետևյալն է. մեր շրջանավարտները դիմում են մեկ բուհ՝ մեկ մասնագիտության համար, և կարող է բարձր վարկանիշ ունեցող բուհեր և մասնագիտություններ շատ շրջանավարտներ դիմեն, բայց նրանք մրցույթից դուրս մնան և միաժամանակ զրկվեն ուսանող լինելու իրավունքից։

Սա էական խնդիր է, մինչդեռ նախկինում հիշում ենք՝ ինչպես էին բուհ ընդունվում. կարելի էր նույն մասնգիտությամբ տարբեր բուհեր դիմել կամ նշել նույն բուհի տարբեր մասնագիտություններ։ Եթե դիմորդն առաջին տեղից դուրս էր մնում,  կարող էր ընտրել՝ գնալ կամ չգնալ մյուս մասնագիտության համար։

Սա հնարավորություն էր տալիս մեր լավագույն դիմորդներին որոշել և գնալ ուրիշ բուհ կամ ուրիշ մասնագիտություն ընտրել, դառնալ ուսանող։ Շատերը հենց այդպես էլ արել են»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետն ափսոսանք հայտնեց, որ այժմ նման հնարավորություն չկա՝ միաժամանակ շեշտելով՝ այնպես չէ, որ շրջանավարտները դպրոցն ավարտելու պահին հստակ կողմնորոշված են և գիտեն, թե կոնկրետ ինչ մասնագետ են ուզում դառնալ։

«Մինչդեռ շատ կարևոր է մտավորականներ, լավ քաղաքացիներ պատրաստել և թույլ տալ, որ դիմորդներն իրենք ընտրություն կատարեն։ Ցավոք սրտի՝ ընդունելության քննությունների գործող մեխանիզմը դրան չի նպաստում, և դիմորդները լավագույն դեպքում պետք է սպասեն մեկ տարի և հաջորդ տարի կրկին դիմեն։ Բայց շատ շրջանավարտներ այդ պարագայում դիմում են միջպետական կամ մասնավոր այլ բուհեր կամ մեկնում են արտերկիր։ Արդյունքում հայաստանյան բուհերի թափուր տեղերն ավելանում են։

Իհարկե, այդ տեղերը տարեցտարի կրճատվում են, բայց միևնույնն է՝ թափուր տեղերն էլի մնում են և շատ-շատ են մնում։

Սա իսկապես անհանդուրժելի է, և  ցավոք սրտի՝ոչ մի բան չի արվում՝ շտկելու ստեղծված պատկերը. նախորդ տարիների համեմատ՝ նույն իրավիճակն է։ Լիազոր մարմինը հետևություններ չի անում, ինչը նշանակում է, որ կոմպետենտության մակարդակը չի բավարարում՝ համապատասխան փոփոխություններ անելու։ Կամ գուցե քաղաքական կամք չկա, կամ կարող է չեն հասկանում»,- ամփոփեց Ատոմ Մխիթարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Շատ շրջանավարտներ սուպերմարկետներում և բենզալցակայաններում փող վաստակելուց հետո բուհ գնալու իմաստ այլևս չեն տեսնում. Սերոբ Խաչատրյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Շատ շրջանավարտներ սուպերմարկետներում և բենզալցակայաններում փող վաստակելուց հետո բուհ գնալու իմաստ այլևս չեն տեսնում. Սերոբ Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական