«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։
«Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը», – նշված է Ազգային կեմիտեի տարածած հայտարարության մեջ։
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:
Փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ են։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացնում է. «Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»։