Ազատության հրապարակում շարունակվում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։
Խորհրդի անդամներից տեղեկացնում են, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ, վրաններ տեղադրել արգելել են:
Արցախցիները նստացույց են անում՝ կառավարությունից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները։





