Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցի շատ ընտանիքներ կիսաքաղցած են քուն մտնում. վիճակն իսկապես շատ ծանր է. արցախցի գործիչ

15/09/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկա պայմաններում Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն ուղղակի անիմաստ են, քանի որ Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ իր պայմանները թելադրել արցախյան կողմին։ Մինչդեռ բանակցությունների իմաստն այն է, որ գտնվեն փոխզիջումային լուծումներ՝ խուսափելու նոր պատերազմից , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ստեփանակերտը պետք է ինքնուրույն բանակցի Բաքվի հետ։

«Ես, որպես բանակցող, (1992-1993 թվականին 4 պատվիրակություն եմ ղեկավարել), գիտեմ, որ բանակցությունների ընթացքում կողմերը պետք է գտնվեն նույն հարթության վրա, ունենան հավասար կարգավիճակ։ Բացի այդ՝ պետք է լինեն հստակ մեխանիզմներ՝ իրագործելու այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։ Հիմա այս բոլոր պայմաններն էլ բացակայում են, որովհետև մենք այլևս փոխզիջման տեղ չունենք։

Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով և դրանից հետո էլ այնքան ենք զիջել, որ հայտնվել ենք թակարդում։ Այս պայմաններում ինչի՞ շուրջ պետք է բանակցենք»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր բանակցություններն անպայման  պետք է անցնեն երրորդ կողմի մասնակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն։

Բորիս Առուշանյանի համոզմամբ՝ ակնայտ է՝ Բաքվի նպատակն այն է, որ արցախցիներն ընդունեն իր առաջադրած պայմանները, դառնան Ադրբեջանի քաղաքացիություն, բանակը և պետական մարմինները կազմալուծվեն, ինչն էլ շատ կարճ ժամանակահատվածում կբերի Արցախի լիարժեք հայաթափման։

Անդրադառնալով Արցախում շարունկավող  հումանիտար աղետին՝ Բորիս Առուշանյանը նշեց՝ ինքն ու կինն ամեն օր հերթ են կանգնում՝ հանապազօրյա հացը գնելու համար։

Առուշանյանների ընտանիքի և մյուս արցախցիների ամենօրյա ճաշացանկն էլ բաղկացած է լինում բանջարեղենից։

«Կինս բժշկուհի է, բայց մենք փոքր այգի ունենք։ Այնտեղ ամեն ինչ ցանել է՝ լոլիկ, կանաչի և այլն։ Մեր այգու բարիքներն ենք օգտագործում, մյուս արցախցիներն էլ՝ իրենց։ Բայց դա քիչ է, որովհետև կան բաներ, որ այգում չեն աճում` քաղցրավենիք, կաթնամթերք, շաքարավազ (ծիծաղում է՝ հեղ.)։ Չեմ խոսում դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին։ Վիճակն իսկապես շատ ծանր է, առջևում էլ ձմեռ է՝ ջեռուցման հետ կապված խնդիրներով»,- ասաց արցախցի գործիչը։

Բորիս Առուշանյանը միաժամանակ փաստեց՝ իր շրջապատում շատ են արցախցի ընտանիքները, որոնց անդամները եթե ոչ քաղցած, ապա կիսաքաղցած են քուն մտնում։  Մարդիկ ստիպված սահմանափակում են իրենց սննդային նորման, կրճատում ընդունվող սննդի քանակը։

«Ինչպես ասում են՝ «տան ճարվածով յոլա ենք գնում», քչով բավարարվում նախկին պաշարներն օգտագործում։ Ընկերն ընկերոջն է օգնում, մի բան տալիս, հարևանը՝ հարևանին»,- պատմեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով օրերս հումանիտար բեռով Արցախ մուտք գործած ռուսական ընդամենը մեկ բեռնատարին՝ Բորիս Առուշանյանը շեշտեց՝ այդ գործողությունը զուտ խորհրդանշական բնույթ էր կրում։

«Դա ընդամենը սիմվոլիկ քայլ էր, որպեսզի կարողանային հումանիտար բեռների համար հետագայում պայմանավորվել, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, ծայրահեղական դիրքորոշումից չի հրաժարվում՝ ձգտելով ստեղծված իրավիճակն առավելագույնս իր շահերին ծառայեցնել»,- ամփոփեց արցախցի գործիչը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ահազանգ. մեկ բնակարանի վրա 87 օտարերկրացու են գրանցել ընտրություններից առաջ

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական