Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախ նրանից՝ ադրբեջանցիները կգան, թե չեն գա, մենք այստեղ ապրելու ենք. եթե կռվելու կարիք լինի, կկանգնենք և կկռվենք. Ոսկեպարի գյուղապետ

26/05/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg .am-ի զրուցակիցն է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի համայնքապետ Իշխան Աղբալյանը։

-Պարո՛ն Աղբալյան, իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ենթադրում է, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Ադրբեջանի նախագահն իր հերթին պարբերաբար հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան և բնակություն հաստատեն Հայաստանի իրենց նախկին բնակավայրերում։ Դուք և  գյուղի մյուս բնակիչները պատրա՞ստ եք ապրելու ադրբեջանցիների հետ կողք կողքի։

-Ես չեմ կարող ասել՝ ոնց ենք դրա հետ հաշտվելու, ինչ ենք անելու։ Ես կարող եմ հիմա պատկերացնել, որ 30 տարի անցել է, պատերազմներ և այսքան զոհեր են եղել… եթե ես պատկերացնեմ, Դո՞ւք ոնց եք պատկերացնում։

-Դուք ամեն օր հանդիպում և զրուցում եք ոսկեպարցիների հետ։ Ի՞նչ տրամադրվածություն ունեն բնակիչները, ի՞նչ են մտածում ստեղծված իրավիճակի մասին։

-Ժողովուրդը ոնց ապրել է, այնպես էլ Ոսկեպարում ապրելու է։ Անկախ նրանից՝ ադրբեջանցիները կգան, թե չեն գա, վերևների որոշումն է։ Բայց մենք այստեղ ապրելու ենք, այստեղից չենք գնալու։

-Պարո՛ն Աղբալյան, ոսկեպարցիները պատրա՞ստ են հարկ եղած դեպքում ինքնակազմակերպվել և պայքարել, այն է՝ ՀՀ իշխանությանը դեմ գնալու գնով պաշտպանել իրենց հողը։

-Իհարկե, եթե կռվելու, պայքարելու կարիք լինի, կկանգնենք և կկռվենք։ Բայց թե ոնց կլինի, ինչ կլինի, չեմ կարող ասել։ Իհարկե, դժվար է լինելու։ Լավագույն տարբերակ եթե մտածեն՝ գոնե տարածքների փոխանակում, որովհետև մեր ահագին տարածքներ իրենց ձեռքերում են։ Եթե կարողանան համաձայնության գալ, փոխանակել… Մարդիկ հարմարվել են այս ձևով ապրելուն, այս կարգավիճակին։

Եթե ադրբեջանցիները գան, իրար դեմ դիմաց ենք ապրելու, Դուք պատկերացրեք, թե դա ոնց կլինի։

Մենք հիմա էլ պատրաստ ենք պայքարելու, եթե թուրքը նպատակ ունենա այստեղ մտնելու։

-Կպատկերացնե՞իք, որ Արցախից բացի, Արցախից հետո ադրբեջանացման վտանգը կսպառնա նաև Տավուշին։

-Դե, այնպես չէ, որ այդ հարցը նոր է բարձրացվում։ Մինչև այս պահն էլ այդ հարցը քննարկվել է, բայց չենք պատկերացրել, որ մի օր այդ պահը կգա, որ Ադրբեջանին տարածքներ կտան։ Մենք միշտ հույս ենք ունեցել, որ փոխանակում կլինի։

Դուք գիտեք, որ Արցախը տալիս են, մեր սիրտը չի՞ մղկտում։ Ի՞նչ տարբերություն, այնտեղ էլ են հայեր ապրում, այստեղ էլ։ Ժամանակին մինչև 150 հազար հայ էր Արցախում ապրում, այսօր՝ արդեն 120 հազար։ Մեր սիրտը ցավում է։

Եթե իրենք (նկատի ունի ադրբեջանցիներին՝ խմբ.) գան էլ, դա դեռ չի նշանակում, որ մեր գյուղն այստեղից գնալու է։ Մենք առանձին, հայկական գյուղ ենք։ Մենք Ոսկեպարում ապրել ենք, ապրում ենք և դեռ շատ կապրենք։ Մենք 7-րդ դարի եկեղեցի ունենք։ Նոր չէ, որ այստեղ ապրում ենք. հարյուրավոր տարիներ այս գյուղը եղել է։

-Պարո՛ն Աղբալյան, Տավուշի մարզի ո՞ր գյուղերն են «անկլավ» կոչվածները, քանի՞ հեկտար կամ քանի կմ/ք տարածքի մասին է խոսքը։

-Ես չեմ կարող ասել՝ քանի հեկտար է կամ քանի կմ/ք, բայց Ոսկեպարի մոտակայքում մի գյուղ կա. իրենք այնտեղ ապրել են։ Կտրված գյուղ է։ Խոսքը դրա մասին է, որ հետ են տալու։ Մենք այնտեղ հիմա անասնապահությամբ ենք զբաղվում, անասուն ենք պահում։ Մի երկու հոգի էլ ապրում են։ Փոքր գյուղ է՝ Ոսկեպարից փոքր։ Այն ժամանակ 100-150 տուն կլիներ։

Իսկ Ոսկեպարն առանձին հայկական գյուղ է, թուրքն այստեղ չի կարող ոտք դնել։ Դա բացառվում է. այս գյուղը պետք է վերանա, որ կարողանան մտնել։ Դա հնարավոր բան չէ։

Ձեզ մի բան էլ ասեմ. ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.) մի քանի օր առաջ եկել էր Նոյեմբերյան, մեզ մոտ էլ եղավ։ Այդ նույն  հարցը մենք տվեցինք իրեն՝ մեր գյուղերի վիճակը ո՞նց է լինելու։ Գիտե՞ք՝ ինչ պատասխանեց. ասաց՝ բանակցությունների սեղանին նման հարց չի քննարկվում, երբ քննարկվի, մենք էլ տարածքներ ունենք իրենց ձեռքում, մենք էլ մեր պահանջները կներկայացնենք։  Բայց նման հարց, ասաց՝ չի քննարկվում։ Հենց այդպես էլ ասաց, բայց անցավ մեկ շաբաթ, տեսաք՝ իրավիճակը ոնց փոխվեց։ Կարող է պատահի՝ մի տասն օր հետո էլ ուրիշ հայտարարություն արվի։

-Պարո՛ն Աղբալյան, իսկ Բերքաբերի մասով Ձեզ որևէ բան հայտնի՞ է։ Գյուղապետի հետ կապ պաշտպանո՞ւմ եք։

-Բերքաբերն, այսպես ասած, անկլավների հետ որևէ կապ չունի, բայց այդ գյուղի ահագին վարելահողեր այս պահին ադրբեջանցիների ձեռքին են, չեն կարողանում մշակել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, Բաքվում ի՞նչ 5 մլրդ դոլարի զինտեխնիկա էր ցուցադրվում. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական