Ախթալայից Անահիտ Առաքելյանը ահազանգել է, որ Ախթալայում խմելու ջրի խնդիր կա, քանի որ ջրագծերը հայտնվել են Դեբեդի հունում։
Հոգատար մարդիկ խնդրի մասին տեղեկացրել են համայնքապետարանին։ Փոխհամայնքապետ Հարություն Ձավարյանը տեղեկացրել է, որ ջրամատակարարումը 2-3 օրից շուտ անհնար է վերականգնել։
Հիմա փորձում են ինչ-որ կերպ շշերով ջուր հասցնել բնակավայրեր։ Միաժամանակ հանձնարարվել է շրջափակված բնակավայրերի վարչական ղեկավարներին գյուղամերձ բնական աղբյուրներից տակառներով ջուր հասցնել խիստ կարիք ունեցող ընտանքիներին։
Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա, որոնք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են Լոռու հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրել։
Կարճ ժամանակ անց փրկարարները ուտելիք և ջուր են հասցրել նրանց։