Ֆրանսիայում մետաղադրամների մեծ խմբաքանակ ոչնչացվել է: «Politico»-ի փոխանցմամբ՝ մանրադրամների «հետկանչի» պատճառն այն է, որ Եվրահանձնաժողովը չի հավանել դրանց դիզայնը։
Ֆրանսիայի «Monnaie de Paris» դրամահատարանը նոր դիզայնով 10, 20 և 50 ցենտանոց (ընդհանուր 27 միլիոն հատ) մետաղադրամներն արտադրել էր 2023-ի նոյեմբերին։ «Մետաղադրամների վրայի աստղերը չեն համապատասխանում ԵՄ դրոշի աստղերին»,- հայտնել են Եվրոպական հանձնաժողովից ու կարգադրել՝ չշրջանառել դրանք։
Ս․Վ․