2021-ի հետ համեմատած՝ 2022 թ-ին մալարիա հիվանդության վարկման դեպքերն աճել են 16 միլիոնով։ Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան հաշվետվությունից։
Ըստ ԱՀԿ-ի ներկայացրած թվերի՝ 2022-ին ամբողջ աշխարհում մալարիայով վարակվելու 246 միլիոն դեպք է գրանցվել։
2022-ին մալարիայից 426 հազար մարդ է մահացել։ Վարակը գրանցվել է հիմնականում Բուրկինա-Ֆասոյում, Գանայում, Կոնգոյում, Հնդկաստանում, Կամերունում, Նիգերում, Տանզանիայում եւ այլն։
«Պետք է անել հնարավորը՝ վարակը մինչեւ 2025-ը չեզոքացնելու համար։ Երկրներ կան, որ մալարիայի դեմ պայքարում հաճախ են հումանիտար խնդիրների ունենում։ Դա կապված է կլիմայի փոփոխության եւ այլ խնդիրների հետ»,- տեղեկացրել է ԱՀԿ-ն։
Ս․Վ․




