Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուրջ 700 հազար ադրբեջանցի փախստականների մասին տվյալները Ժիրայր Լիպարիտյանը կարող էր վերցնել բացառապես ադրբեջանական կեղծ աղբյուրներից

20/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օերերին ակտիվորեն շրջանառվում է 1994-97 թթ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետևյալ հայտարարությունը. «Արցախյան առաջին պատերազմում 700 հազար մարդ տեղահան արեցինք։ Մե՛նք տեղահան արեցինք։ Այդ մասին խոսվո՞ւմ է։ Զանգելանը լքած մեծ մայրիկը պակաս է, որովհետև ազերի՞ է»։

Լիպարիտյանի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Շուրջ 700 հազար ադրբեջանցի փախստականների մասին տվյալները Ժիրայր Լիպարիտյանը կարող էր վերցնել բացառապես ադրբեջանական կեղծ աղբյուրներից։ Ի դեպ, ադրբեջանցիները դեռ 90-ականների սկզբներին փորձում էին կեղծել նաև Հայաստանում իբր սպանված ադրբեջանցիների թիվը։ Ընդ որում, ընտրել էին շատ պրիմիտիվ, բայց հաճախ աշխատող տարբերակ՝ Մոսկվա ներկայացնելով Հայաստանում նախկինում բնակվող 104 մարդու տվյալներ»։

Գևորգ Դանիելյանը գործի բերումով անձամբ է զբաղվել այդ տվյալների հավաստիությունը ճշտելու գործով։ Երջանկահիշատակ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել այդ տվյալների վերլուծությանը.։

«Այդ տարիներին ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի։ Համբերատար համադրեցի այդ տվյալները՝ տարաբնույթ պահանջներով ինձ և քննչական վարչություն ուղղված ադրբեջանցի անձանց նամակների հետ, ինչի արդյունքում պարզեցի, որ, այսպես կոչված՝ զոհվածները ողջ֊առողջ են և հաճախ են ինձ դիմումներ հղում Ադրբեջանից»։

Իրավաբանը կասկած չունի, որ փորձ է արվելու գլխիվայր շուռ տալ 80-ականների վերջերի և 90֊ականների սկզբների անցքերը, վերահաստատել ադրբեջանական շինծու վարկածները, մոռացության մատնել Սումգայիթի, Բաքվի ջարդերը և նմանաբնույթ այլ բարբարոսությունները, սակայն ամեն ինչ պետք է ունենա տարրական ողջամտության սահմաններ։ Այսօրվա ադրբեջանցի երիտասարդը պետք է իմանա ճշմարտությունը իր նախնիների, ոչ թե կեղծ պատմություններ՝ իբր հայերի բռնությունների մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 26-27-ը

Հաջորդ գրառումը

Հավաքարարները 12,5 կգ քաշով ոսկու ձուլակտորներ են գտել Օրբելի փողոցի չբնակեցված տան աղբակույտի մեջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
Հաջորդ գրառումը

Հավաքարարները 12,5 կգ քաշով ոսկու ձուլակտորներ են գտել Օրբելի փողոցի չբնակեցված տան աղբակույտի մեջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական