Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ավարտվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։
Դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ ժամը 14։00-ին։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գերասիմ Վարդանյանի մասին ասաց. «Ինչպես միշտ՝ մարտական էր, պատրաստ հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Գիտակցում էր, թե ճնշումները որտեղից են գալիս։ Պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ՝ հանուն իր գաղափարի։ Կարևորը, որ մարտական է ու պինդ»։