Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը պատրաստ է սևացնել անգամ միջազգային իրապապաշտպան կառույցներին, որովհետև չի ընդունում իր հասցեին որևէ քննադատություն. իրավապաշտպան

17/03/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ կոչեցյալը ինքնահավան, մեծամիտ, բայց նաև  բարդույթավորված անձնավորություն է։ Նա չի ընդունում իր հասցեին որևէ քննադատություն, իսկ քննադատողները դառնում են նրա անձնական թշնամիները։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը կասկածի տակ դնելու հանգամանքին։ Հիշեցնենք՝ կազմակերպությունը նշել էր, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին գաղտնալսելու համար, և որ իշխող խմբակցության անդամ են երկու գործարարներ:

«Նա իր ՔՊ կոչվող կուսակցությունում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ բոլորը պետք է անվերապահորեն իրեն ենթարկվեն, քծնեն։ Իրականում այդ խմբավորումն իրենից ներկայացնում է տոտոլիտար աղանդ, որտեղ բոլորը երկրպագում են իրենց կուռքին, իհարկե՝ բարձր վարձատրության դիմաց։

Այսինքն հայ իրականության մեջ ունենք նոր տիպի հասարակարգ՝ ստրկատիրություն, բայց ի տարբերություն դասական ստրկատիրության հասարակարգի, որտեղ ստրուկները չքավոր էին, այստեղ՝ միլիոնատեր-կոռուպցիոներներ»,- ասաց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է իր սեփականությունը և անձամբ որոշում, թե ում կալանավորել, ում թույլ չտալ Հայաստան այցելել։

«Ինչպես նշեցի, նա չի ընդունում իր հասցեին որևէ քննադատություն և  Հայաստանը համարելով իր սեփականությունը, չի ընդունում նաև  միջազգային կառույցների՝ ֆրիդըմ հաուսի, թրանսփերենսի ինթերնեյշընալի՝ նույնիսկ ոչ խիստ գնահատականները։ Շեշտում եմ՝ ոչ խիստ, քանի որ իրականում Հայաստանը թևակոխում է դեպի դասական բռնապետական համակարգ։

Այո՛, նա պատրաստ է սևացնել իրապապաշտպան կառույցներին ևս, բայց ոչ Արևմուտքին, քանի որ պարտավորություններ ունի ստանձնած և դրանցից շեղվելու դեպքում շատ փաստաթղթեր, ձայնագրություններ կբացահայտվեն։

Այդ է պատճառը, որ նա լռում և չի պատասխանում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, նվաստացումներին։ Փաստորեն միակ  մարդը, որ կարող է անպատասխան հայհոյել, ծաղրել, նվաստացնել վարչապետ կոչեցյալին, Ադրբեջանի նախագահն է։ Իսկ թե ինչո՞ւ…»,- իր խոսքը եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ օրերս իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը անհեթեթ տեղեկություն և սխալ էր որակել Freedom House-ի զեկույցի մի շարք կետեր, որոնց համաձայն Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին գաղտնալսելու համար:

Ինչ վերաբերում է նույն Freedom house-ի այլ դիտարկումներին, որ թեև իշխանությունը խոսում էր բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց հենց իշխող խմբակցության անդամ են երկու գործարարներ, անկախ կառույցներում (ԲԴԽ և ԿԸՀ) նշանակված են նախկին ՔՊ-ականներ, Փաշինյանն ասել էր.

«Տեսեք, մենք նաև որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել և դա պետք է կրենք մինչև վերջ: Եթե դուք ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ, դուք ասում եք կուսակցության նախկին անդամն է գործուղվել, գործուղվել է որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու: Մենք այդ թվում 2021-ի ընտրություններում մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները կեղծելու փորձեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ԱԺ-ում քննարկվել են քաղպաշտպանության բնագավառում պետական կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների խնդիրներն ու գործողությունները

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը նորից սևեռվել է «Զանգեզուրի միջանցքի» վրա

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը գտել է իր սրտի դատավորին

30/01/2026
Իրավունք

Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը. փաստաբան

29/01/2026
Իրավունք

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. փաստաբան

22/01/2026
Իրավունք

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

20/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը նորից սևեռվել է «Զանգեզուրի միջանցքի» վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական