Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Պապիկյանը վայելում է իր պաշտոնը, այդ պատճառով էլ հիմա բանակում մահվան դեպքերն ավելի շատ են, քան իրենց չսիրած նախկինների ժամանակ. իրավապաշտպան

09/01/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե տարին այսպես է սկսվում, և եթե հաշվի ենք առնում անցած տարվա ընթացքում բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ակնհայտ է դառնում, որ Զինված ուժերում ոչ մի բարեփոխում տեղի չի ունենում։ Պարզապես շատ ցավալի է, որ դրա արդյունքում մարդկային կյանքեր չեն խնայվում։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր լուսաբացին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի հայտնաբերելու հանգամանքին

«ՀԿ-ների ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 75 մահվան դեպք է գրանցվել՝ ներառյալ Ազատ գյուղում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողները։

Չգիտեմ՝ նույնիսկ ինչ ասեմ։ Բանակում ոչինչ չի փոխվում՝ անպատժելիության մթնոլորտը, կրիմինալ մթնոլորտը, և որևէ խոսակցություն էլ չկա, որ կարող է ինչ-որ բան փոխվել։

Անցած տարի միայն հուլիս ամսվա ընթացքում 10 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ խաղաղ պայմաններում բանակում մարդկային կորուստները նվազեցնելու կամ իսպառ բացառելու ճանապարհները շատ են, սակայն ՊՆ-ն այդ ուղղությամբ գործուն քայլեր չի ձեռնարկում։
«Ճանապարհներ շատ կան, ուղղակի պետք է աշխատել։ Բայց ՊՆ-ում ոչինչ չեն անում։ Մեկ տարի իրենք գոռում են բարեփոխումների մասին, մինչդեռ մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ոչինչ չի բարեփոխվում։ Ինձ թվում է՝ մտքներով էլ չի անցնում բանակում ինչ-որ բան բարեփոխել, այսպես լավ ապրում են։

Պատասխանատվության զգացումը բացակայում է. պատասխանատվություն չունեն ո՛չ մարդկային կյանքերի, ո՛չ հանրության, ո՛չ էլ պետության առաջ։ Ուղղակի վայելում են իրենց պաշտոնները, Սուրեն Պապիկյանը վայելում է իր պաշտոնը՝ առանց աշխատելու։ Նա չի աշխատում. եթե աշխատի, մենք նմանօրինակ դեպքերի մասին չենք լսի»,- ասաց իրավապաշտպանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների համար պատասխանատու է նախևառաջ բարձրագույն հրամանատարական կազմը։

«Նրանք պետք է այդ ամենը կարգավորեն, ծրագրեն և իրականացնեն փոփոխությունները՝ սկսած զորամասերում տարրական կարգուկանոնի հաստատումից։ Մյուս կողմից քննությունները չեն բացահայտում բանակում մահվան դեպքերը, վիճակը մնում է ստաբիլ։ Հիմա մահվան դեպքերն ավելի շատ են, քան իրենց չսիրած նախկինների ժամանակ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

ՊՆ-ի տեղեկացմամբ՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը գտել է իր սրտի դատավորին

30/01/2026
Իրավունք

Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը. փաստաբան

29/01/2026
Իրավունք

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը. փաստաբան

22/01/2026
Իրավունք

Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

20/01/2026
Հաջորդ գրառումը

6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական