Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ դատական իշխանությունն այս աստիճան միահյուսված չի եղել գործադիրին, կարգապահական վարույթներում էլ պատասխանատվության ենթարկվում են բացառապես անաչառ դատավորները,. փաստաբան

09/08/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստեղծվել է  իրավիճակ, երբ բարձրագույն մակարդակում Վճռաբեկ և Սահմանադրական արդարադատություններն ամբողջությամբ քաղաքականացվել են, և այդ դատարաններն ունեն ընդգծված խնդիրներ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Առավել քան անաչառ դիտորդի չափանիշով կարող ենք հիմնավորված համարել, որ Սահմանադրական և վճռաբեկ դատարաններն իրենց վրա քաղաքական ազդեցություն են կրում։ Դեռևս 2020 թվականին Վճռաբեկ դատարանը բնապահպանական տեսչական մարմնի պետ Իգոր Սարգսյանին աշխատանքից հեռացնելու հարցը քննարկելիս հստակ արձակեց նախադեպային իրավունք առ այն, որ ի թիվս այլնի՝ հանրային  ծառայության շրջանակներում կիրառելի են նաև Աշխատանքային օրենսգրքի նորմերը։ Ի՞նչ է սա նշանակում պարզ ձևակերպմամբ. որ անկախ զբաղեցրած պաշտոնի կարգավճակից՝ հայոցողական, վարչական, ինքնավար, պետք է լիներ ԱՕ-ով նախատեսված հիմքերից մեկը, այսինքն՝ անձին աշխատանքից ազատելիս պետք է կիրառվեր ԱՕ-ով նախատեսված որևէ հիմք։

Բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ  Վահագն Վերմիշյանի գործով մեզ համար շատ անհասկանալի պայմաններում, երբ Առաջին ատյանը մերժել էր նրան պաշտոնից ազատելու մեր հայցադիմումը, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարեց և արձանագրեց, որ Վերմիշյանն ապօրինի է ազատվել աշխատանքից։

Անկեղծ ասած՝ ես չէի շտապել ուրախանալ, որովհետև շատ լավ հասկանում էի՝ այս իշխանություններն այն աստիճան են ուզուրպացրել դատաիրավական համակարգը, որ այստեղ մի բան այն չէ։ Այն, ինչ եղավ հետագայում, փարատեց իմ մտավախությունները. մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կառավարության բերած վճռաբեկ բողոքն ընդունեց վարույթ և դիմեց ՍԴ պարզելու՝ արդյոք ԱՕ նորմերը կիրառելի են հանրային ծառայողների նկատմամբ։

ՍԴ-ն տվեց ոչ իրավաչափ որոշում, որը պարտադիր է դատական համակարգի համար՝ առ այն, որ ԱՕ նորմերը կիրառելի չեն վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ։ Սա նշանակում է, որ հանրային ծառայությունում վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է  կամայականորեն զրկվել զբաղեցրած պաշտոնից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՍԴ-ն այսպիսով արձանագրեց՝ միայն պաշտոնի նշանակող անձի կամքը բավարար է վարչական պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու համար։

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ այդ խնդիրը «լուծեցին» Կառավարություն-Վճռաբեկ դատարան-ՍԴ թիմային աշխատանքի արդյունքում։

«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն, իմ համոզմամբ, ունի շատ էական դերակատարություն։ Չպետք է մոռանալ, որ նա ցանկանում է դառնալ Եվրոպական դատարանի դատավոր, ևայս քայլով նա ցանկացավ գործադիրին ցույց տալ, որ եթե կարողանում է ՍԴ-ում նման ծառայություններ մատուցել, Եվրոպական դատարանում հետագայում կշարունակի հօգուտ ՀՀ կառավարության գործունեության ծառայել։

Խոսելով այս դատավորի մասին՝ չեմ կարող չխոսել Մարտի 1-ի գործով կայացված ՍԴ որոշման մասին, որտեղ Գրիգորյանը մասնակցել է գործի քննությանը։ Նա տուժողների ներկայացուցիչն էր, և երբ այդ հարցը քննարկվում էր ՍԴ-ում, միակ բանը, որ նա պետք է աներ, ինքնաբացարկ հայտնելն էր։ Բայց ոչ միայն մասնակցեց քննությանը, այլև կողմ քվեարկեց որոշման կայացմանը, ինչը փաստում է, որ Գրիգորյանը զբաղվում է քաղաքականությամբ։ Սա իմ համոզմունքն է, և ես գտնում եմ, որ նա չի բավարարի ԵԴ-ում դատավոր ընտրվելուն. ինչպես չէր բավարարում ՍԴ դատավոր ընտրվելու ստանդարտներին, էլ ավելի չի բավարարի Եվրոպական դատարանում դատավոր ընտրվելու ստանդարտներին»,- ասաց բանախոսը։

Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգում միշտ էլ խնդիրներ են եղել, բայց այժմ, ի տարբերություն նախկինի,  կենցաղային հարց լուծելու համար գործի են դրվում Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարանները։

«Փաստացի մեր դատական իշխանությունը միաձուլվել է գործադիրին։ ԲԴԽ վարքն էլ գնահատելիս կարգապահական վարույթներում պատասխանատվության ենթարկվում են բացառապես օբյեկտիվ, անաչառ դատավորները, իսկ, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ քայլեր չեն ձեռնարկվում, պատասխանատվության չեն ենթարկվում։

Ցավոք, պետք է արձանագրենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ դատական իշխանությունն այս աստիճան միահյուսված չի եղել գործադիրին»,- նցեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին՝ փաստաբանը նշեց՝ ՍԴ-ի դիրքորոշման հապաղումն իրավական կոլապս է առաջացրել։

«Բոլորս գիտենք, որ այստեղ կացնային քաղաքականություն է, այսինքն՝ դատախազությունը հայցը ներկայացնում է՝ առանց հիմքի, առանց հիմնավորման՝ ինչպես է գույքը դիտարկվել ապօրինի։ Մեր ՍԴ-ն հապաղում է, արվում է ամեն ինչ, որ հակասահմանադրական օրենքով բռնագանձումները հասցվեն ավարտին»,- ասաց Կոչուբաևը։

Վերջում կրկին անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ բանախոսը շեշտեց, որ այդ գործի վերաբացման հիմքերը բացակայում էին, բայց ՍԴ-ն տվեց մասնագիտական տեսանկյունից անարժեք որոշում, որն էլ հակասությունների տեղիք տվեց։

«Հասկանում ենք, որ կրկին գործադիրին ծառայելու համար է արվել այս որոշումը, փորձել են ստեղծել գործի վերաբացման հիմքեր, ինչը տապալել են. որովհետև անգամ չեն կարողացել այնպիսի հիմնավորում տալ, որ կարող է  դառնալ նոր հանգամանք՝ գործի վերաբացման համար»,- ամփոփեց Ալեքսանդր Կոչուբաևը՝ կրկին շեշտելով, որ դատական իշխանությունը գործադիր իշխաննությա շարունակությունն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կադաստրի քարտեզը հիմա, կադաստրի քարտեզը մեկ ամիս առաջ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 13.5 տոննա փչացած ու հողում թաղված թռչնամիսը ընկերությունը հանել, տեղափոխել է իր տարածք

Համանման Հոդվածներ

Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Իրավունք

Հսկող դատախազն, ի վնաս Դավիթի, բողոք է ներկայացրել. Մելիքյան

09/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 13.5 տոննա փչացած ու հողում թաղված թռչնամիսը ընկերությունը հանել, տեղափոխել է իր տարածք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական