Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել։
Միջնորդությունը մեղմ ասած, ապօրինի է.հաստատում են բլոգերի փաստաբանները։ Միքայել Բադալյանին առաջադրված մեղադրանքը պահպանվել է հին քրեական օրենսգրքի սահմանած օրենքով, մինչդեռ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենքը։ Դրանով պայմանավորված՝ քննիչը դեռևս նախաքննության փուլում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջնորդոոություն է ներկայացրել դատախազին, որպեսզի վերջինս նոր քրեական հետապնդում հարուցի, որովհետեև նոր քրեական օրենքով նա այդ լիազորությունն ունի և կարող է նոր հոդվածը համապատասխանեցնել Միքայել Բադալյանի ենթադրյալ կատարած արարքին։
Դատախազը, սակայն, այդ միջնորդությունը մերժել էր՝ նշելով, որ նոր օրենքը և կոնկրետ 314-րդ հոդվածը, որը բովանդակային առումով նման է հին օրենսգրքին 259-րդ հոդվածին, որով մեղադրանք է առաջադրվել Միքայել Բադալյանին՝ վատթարացնող նորմա է։ Դրանով էլ պայմանավորված՝ դատախազը մերժել էր քննիչի միջնորդությունը քրեական հետապնդում հարուցելու մասին։
«Հիմա մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Միքայել Բադալյանին առաջադրված մեղադրանքը պահպանվել է հին օրենսգրքի 259-րդ հոդվածով։ Այսինքն՝ հղում է կատարվել մի օրենքի, որն ուժը կորցրել է․ դրանով պայմանավորված՝ այդ միջնորդությունն ապօրինի է, որովհետև չի կարող անձի կալանքի ժամկետը երկարարացվել։
Միքայել Բադալյանի մեկ ամսվա կալանքի ընթացքում քննիչը, կալանքի միջնորդություն ներկայացնելուց բացի, ուրիշ ոչ մի գործողություն չի կատարել, այդ թվում՝ գործի ուսումնասիրություն»,- խնդիրը ներկայացրեց փաստաբան էրիկ Ալեքսանյանը։
Փաստորեն, քննիչը մեկ ամիս ոչինչ չի արել, որպեսզի դատարանին ներկայացնի ու հիմա միջնորդություն է ներկայացնում, որպեսզի Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը ևս մի ամսով երկարացվի։ Քանի որ քննիչը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել գործի քննության համար, ուրմեն նրա միջնորդությունը պետք է մերժվի։
«Քանի որ Միքայել Բադալյանի կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ, պարզ տրամաբանությունը հուշում է , որ դատարանից արդարադատություն ակնկալելը միամտություն կլինի»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ բլոգեր Միքայել Բադալյանը մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։