Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղադրանքի հարուցումը ոչ միայն սպասելի էր, այլև ուշացած. Ավետիք Իշխանյանը՝ իր կատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

04/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը։

-Պարո՛ն Իշխանյան, հայտնի է, որ ֆեյսբուքյան գրառումներից մեկի համար Ձեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Գրառման տեքստում, մասնավորապես, կարծիք եք հայտնել, որ չի բացառվում՝ ինչպես 2020 թվականի, այնպես էլ սեպտեմբերի 19-ի պատերազմը, պայմանավորվածություն են եղել։ Սպասելի էր արդյոք Ձեր նկատմամբ այս  քայլը գործող իշխանությունների կողմից։

– Հայաստանում չի գործում որևէ օրենք։ Ողջ, այսպես կոչված իրավական համակարգը ենթարկվում է մեկ մարդու, ով արդեն ավելի քան հինգ տարի զավթել է վարչապետի աթոռը։ Այդ նա է հրահանգում իրեն ենթակա կառույցներին՝ քննչական կոմիտե, ԱԱԾ, հակակոռուպցիոն չգիտեմ՝ ինչ, դատախազություն, գործեր հարուցել ու կալանավորել իրեն քննադատողներին։

Իսկ ես, արդեն սկսած 2018 թվականի վերջերից, մշտապես խստորեն քննադատել եմ վարչապետ կոչեցյալին՝  հատկապես 2020 թվականի պայմանավորված պարտությունից հետո։ Այնպես որ, մեղադրանքի հարուցումը ոչ միայն սպասելի էր, այլև ուշացած։

-Պարո՛ն Իշխանյան, ինչի՞ մասին է խոսում ռեժիմի նման գործելաոճը։

– Հակիրճ պատասխանեմ՝ բռնապետական, տոտալիտար մտածողություն , ինչպես նաև վախի ու սարսափի զգացում։ 

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու բուն նպատակը՝ զուտ լռեցնելու ընդդիմադիր կեցվածք ունեցող իրավապատպաններից մեկին, թե ընդհուպ անազատության դատապրտելու Ձեզ։

-Ամեն ինչ հնարավոր է։ Եթե վարչապետ կոչեցյալը պատրաստ է կալանավորել պատերազմում զոհված տղաների ծնողներին, արցախցի տեղահանված անչափահասին, երիտասարդ կնոջը, ապա սա ցույց է տալիս, որ նա չունի կարմիր գծեր և պատրաստ է զոհել բոլորին, այդ թվում՝ հայրենիքը՝ հանուն իր իշխանության։

-Պարո՛ն Իշխանյան, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը՝ պատրաստվո՞ւմ եք դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։

-Նախ, ոչ միայն չեմ ընդունելու այդ ծիծաղելի մեղադրանքը, այլև շարւնակելու եմ շատ ավելի խստորեն քննադատել, ձաղկել դավաճանական իշխանությանը։

 Ես ունեմ իմ սկզբունքները՝ ինձ համար երբևէ չհայցել որևէ կառույցի պաշտպանությունը։ Բացի այդ՝ կարծում եմ, որ ինձ մեղադրանք առաջադրելու առիթ հանդիսացավ իմ բաց նամակն ուղղված արևմտյան երկրների դեսպաններին։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր.

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ներքևում նշված գրառման համար․ ամոթ, հազար ամոթ։

ՀԳ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի էր»։

Ռուբեն Մելիքյանը ներկայացրել էր Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքան այն գրառումը, որի համար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ

Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։

Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։

Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։

Մա՛հ դավաճաններին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն արդեն մեկ տարուց ավելի է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը համաձայնություն է տվել

Հաջորդ գրառումը

Զելենսկու և Զալուժնիի միջև տարաձայնությունը խորանում է

Համանման Հոդվածներ

Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Իրավունք

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
Իրավունք

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025
Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

17/10/2025
Հաջորդ գրառումը

Զելենսկու և Զալուժնիի միջև տարաձայնությունը խորանում է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական