2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել։
Հրանտ Դինքի սպանության նախաձեռնող Սամասթը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության համար հանցագործություն կատարելու» մեջ։
Նրա համար 7 տարի 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում են պահանջում։
Հիշեցնենք, որ Օ.Սամասթը վաղաժամկետ ազատ է արձակվել։